ՀԱԿ-ում ատամները սրած սպասում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրաքվեի հռչակագիր» կոչվող փաստաթղթի հրապարակումից հետո ՀԱԿ-ում ատամները սրած սպասում են ապրիլի 6-ին, որ կատաղի գրոհ սկսեն Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։
ՀԱԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կոնգրեսում անասելի վրդովված են այդ փաստաթղթից, եթե տերպետրոսյանական ժամանակաշրջանի ընտրությունները կեղծված լինելու մասին Փաշինյանի հայտարարությունները մարսվել են, ապա ռոբասերժական «հանցավոր ռեժիմի» հետ մի հարթության մեջ դնելը բացարձակ աններելի է համարվել։
Պարզապես որոշել են՝ առայժմ չանդրադառնալ հռչակագրին, որպեսզի չհայտնվեն «ոչ»-ի ճամբարում։
Հիշեցնենք, որ հրապարակված տեքստում ընդգրկված է հետեւյալ միտքը․ «1995 թվականից մինչեւ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի