«Այո» քարոզչության կողմը թույլ է տվել քարոզչական տպագիր նյութերին վերաբերող օրենսդրական պահանջի խախտում
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ» քարոզչական կողմը հայտարարություն է տարածել «ԱՅՈ» քարոզչական կողմի խախտումների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
««Այո» քարոզչական կողմը Երևանի տարբեր հատվածներում տեղադրել է մեծաթիվ «Այո»-ն գովազդող քարոզչական գովազդային պաստառներ (սքրոլլերներ), որոնք պարունակում են հանրաքվեի քարոզարշավը կանոնակարգող պահանջների խախտում։
Այսպես, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:
Կից ներկայացնում ենք «Այո»-ն գովազդող պաստառների լուսանկարներ, որոնցում տեսանելի է, որ «Այո» քարոզչական կողմը չի պահպանել օրենքի՝ վերը նշված պահանջը։
Միևնույն ժամանակ, ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք վկայում են, որ «Ոչ» քարոզչական կողմը պահպանել է սույն օրենսդրական պահանջը։
Այս պահանջի պահպանման անհրաժեշտությունը բխում է քարոզարշավի թափանցիկության, հանրության առջև հաշվետվողականության սկզբունքներից։
«Այո» քարոզչական կողմին կոչ ենք անում վերացնել խախտումը և պահպանել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի՝ քարոզչությանը վերաբերվող պահանջները, մասնավորապես, հանրության առջև հաշվետվողականությանը վերաբերող հարցերում»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի