Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ ուժի գործադրումից․ Զախարովա
Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին դրսեւորել զսպվածություն, ձեռնպահ մնալ ուժի գործադրումից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Մոսկվայում հետեւում են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին։
«Ցավոք, հայ-ադրբեջանական սահմանին դիտարկվել է հրադադարի ռեժիմի խախտում, որի հետեւանքով կան սպանվածներ եւ վիրավորներ։ Կուզեի ցավակցություններ հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին։ Մենք կոչ ենք անում կողմերին դրսեւորել զսպվածություն, ձեռնպահ մնալ ուժի գործադրումից, ակտիվացնել բանակցային գործընթացը, որն ուղղված է քաղաքական միջոցներով կարգավորման ձեռքբերմանը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին, մոտ 15։30, հարավ-արեւմուտքում տեղակայված զինվորական մասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցի հետեւանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, շարքային, 1984թ․ ծնված Զոհրաբ Սիանոսյանը։


















































Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին. Զախարովա
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը երկաթուղու կոնցեսիոն կառավարման վերաբերյալ
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովա
Զախարովա․ Հայաստանի վարչապետը պատմական խնդիրների մեջ մեղադրել է ԿԳԲ-ին
Զախարովան դիմել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին