Իշխանությունը ինքն իրեն թակարդն է գցել և շատ լավ գիտակցում է, որ հանրաքվեի արդյունքները որևէ կողմի վստահություն չեն ներշնչելու. Արա Վարդանյան
Քաղաքագետ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել այս օրերին իրականացվող քարոզարշավին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ վարչապետի հանդիպումների՝ թռչող սարքերից արված լուսանկարներ չկան:
Ըստ Արա Վարդանյանի՝ բանն այն է, որ իրականում այս օրերին ապահովվում է միայն տպավորություն, այսպես կոչված «մասովկա», համաձայն որի՝ պետք է ստեղծվի տպավորություն, իբրև ամեն տեղ բազմամարդ է, որպեսզի հետո էլ ընտրությունները սարքեն և կասկածներ չլինեն։
«Մի հետաքրքիր տեղեկություն էլ տամ ձեզ։ Պարզվում է այս ընտրությունը լինելու է նաև աննախադեպ միջազգային դիտորդների սակավության առումով, այսօրվա տվյալներով գրանցված է միայն մեկ միջազգային դիտորդական կազմակերպություն»,- գրել է քաղաքագետը և հավելել, որ իր տվյալներով վերջերս իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնել է Բրյուսել և փորձել համոզել եվրոպացիներին, որ գան և հետևեն քվեարկությանը, սակայն ապարդյուն։
«Մի խոսքով իշխանությունը ինքն իրեն թակարդն է գցել և արդեն իսկ շատ լավ գիտակցում է, որ այս քվեարկության արդյունքները վստահություն չեն ներշնչելու որևէ կողմի մոտ»,-ամփոփել է Արա Վարդանյանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի