Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին արագ ներկայացնել Արցախի դավադիր ուժերի ցուցակը, որ այստեղ էլ իմանան նրանց մասին․ Վիտալի Բալասանյան (տեսանյութ)
Ես կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին արագ ներկայացնել Արցախի դավադիր ուժերի ցուցակը, որ այստեղ էլ իմանան նրանց մասին։ Այսօր Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։
«Երբ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է Արցախում դավադիր ուժերի մասին, ես դրանք ինձ չեմ վերագրում։ Ես չգիտեմ՝ որոնք են այդ դավադիր ուժերը, որոնց առայսօր մենք չենք տեսել։ Մենք չտեսանք այն դավաճաններին, որոնց չպետք է Արցախի ժողովուրդը իր ձայնը տա»։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե ինքը ներկայացնում է ՀՀ նախկին իշխանությանը, Բալասանյանը նշեց, որ դա աբսուրդ է․ «Ինձ համար մեծ պատիվ է եղել բոլոր նախագահների հետ ծառայել, իմ անցած ճանապարհը, իմ տոհմը, իմ չափանիշները չեն համապատասխանում, որ ես «որևէ մեկի մարդը» լինեմ։ Ես իմ երկրի, ժողովրդի մարդն եմ և պարտական եմ իմ երկրին ու ժողովրդին»։
Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որակեց պոպուլիզմ, մանիպուլյացիա, վտանգավոր հայտարարություններ․ «ՀՀ քաղաքական իշխանության ղեկավարը պետք է ձեռնպահ մնա նման հայտարարություններից և հանրության առաջ ներողություն խնդրի այդ բառերի համար։ Ժամանակը կգա, մենք կբարձրաձայնենք և նույն Նիկոլ Փաշինյանը և բոլորը պատասխան են տալու այդ բառերի համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին