Հայաստանում բժշկական դիմակներ կան, սակայն դրանք շատ թանկ են. նախարար
Հայաստանում դեղատներում բժշկական դիմակներ կան, սակայն դրանք շատ թանկ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ վերջերս ներմուծվել է մոտ 300 000 նման դիմակ, սակայն դրանք գնել են արտասահմանում բարձր գնով: Քաղաքացիների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինչ-որ սպեկուլյացիաներ են տեղի ունենում, եւ դեղատները փորձում են շատ վաստակել, սակայն իրականում դիմակների եւ հակասեպտիկ միջոցների գներն աճել են ամբողջ աշխարհում: Նախարարը նշեց, որ նախարարությունն ու ՏՄՊՊՀ-ն փորձում են շտկել իրավիճակը:
Ինչ վերաբերում է հակասեպտիկ միջոցներին, ապա դրանք, նախարարի խոսքով, արտադրվում են Հայաստանում, եւ դրանց պակաս չկա, սակայն գների հետ կապված որոշակի խնդիրներ կան:
Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ առողջ մարդիկ կարող են դիմակ չկրել: Բժշկական դիմակներ պետք է կրել հիվանդ մարդիկ, ինչպես նաեւ բուժանձնակազմը, որոնք աշխատում են հիվանդների հետ:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի