Անհրաժեշտության դեպքում դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշումը շատ արագ կընդունվի
Անհրաժեշտության դեպքում դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշումը շատ արագ կընդունվի՝ բառացիորեն մեկ օրվա ընթացքում: Այս մասին մարտի 12-ին կառավարության նիստում հայտնեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Ինչպես նշեց փոխվարչապետը, դպրոցներում արձակուրդների երկարացման մասին որոշման համար հիմքեր են պետք, օրինակ՝ երկրում վիրուսի տարածման մասին վկայություններ: Սակայն Հայաստանում կորոնավիրուսի բոլոր դեպքերը լոկալացվել են, եւ այդ պատճառով, փոխվարչապետի կարծիքով, այս պահին դասերը չեղարկելու անհրաժեշտություն չկա:
Ավինյանը նաեւ նշեց, որ այս պահին Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ վարակման դեպքերը քիչ են:
Իր հերթին, նախարարը նշեց, որ այսօր աշակերտների մոտ 90%-ը հաճախում է դպրոց: Ընդ որում, Երեւանում հաճախելիությունն ավելի բարձր է, քան մարզերում:
Նախարարի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում, եթե լինեն ցուցումներ համապատասխան գերատեսչություններից, դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշում կարող է կայացվել խորհրդակցությունից հետո:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի