Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում ամեն ինչ հարթ չէ. քաղաքագետ
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ողբերգություն չէ, նման հանդիպումներ նախկինում եւս եղել են, խնդիրն այլ է: Այս մասին ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:
«Խնդիրը տարաձայնություններն են, կասկածները՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ»,- նշեց քաղաքագետը: Նրա խոսքով՝ Արցախի հարցով Հայաստանի իշխանությունները հստակ հայտարարություններ չեն անում: «Խոսում են ամեն ինչի մասին, սակայն կոնկրետ ոչինչ չեն: Սակայն պետք է հստակ հայտարարել ինքնորոշման իրավունքի իրականացման ապահովման մասին, այն մասին, որ Արցախը ոչ մի հանգամանքում չի լինի Ադրբեջանի կազմում»,- հիշեցրեց քաղաքագետը՝ հավելելով, որ չնայած բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին հայտարարություններին՝ տպավորություն է ստեղծվում, որ այդպիսով պատասխանատվությունը Հայաստանից փոխանցվում է Արցախին: «Այդ մոտեցումը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին: Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները ոչ միայն չեն կարողանում, այլ նաեւ չեն ցանկանում խորանալ այդ խնդրի մեջ եւ լուծել այն»,- նշեց Թեւանյանը:
Իր հերթին, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պատմական զուգահեռներ ներկայացրեց՝ հիշեցնելով, որ Հայաստանի ղեկավարության չմտածված քաղաքականությունը տարածքային մեծ կորուստների է հանգեցրել անցած դարում: Այսօր եւս նման արդյունք կարող է լինել:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի