Հայաստանի իշխանությունները զբաղված են 7 մարդու հեռացնելու նեղքաղաքական հարցով. քաղաքագետ
Հայաստանին ձեռնտու չէ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների լարվածությունը: Ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:
Քաղաքագետի խոսքով՝ սա կարող է տարբեր կերպ անդրադառնալ արցախյան խնդրի վրա: «Հետեւաբար անհրաժեշտ է ներսում պատրաստ լինել: Իսկ մենք ներսում պատրա՞ստ ենք: Այս իշխանությունները հանրությանը բաժանում են իրենց քաղաքական հարցերը լուծելու համար: Վերջին հայտարարությունը միլիոնավոր դոլարով անորակ սպառազինության ձեռքբերման մասին անչափ անպատասխանատու է, կատարված անձնական նպատակներով»,- շեշտեց քաղաքագետը: Նա հավելեց, որ այս իշխանությունները լրջագույն խնդիրներ են հարուցում, իսկ երկրում իրավիճակը ավելի մեծ մտահոգություն է առաջացնում, քան հնարավոր ռազմական գործողությունները կամ կորոնավիրուսը: Քաղաքագետն արձանագրեց, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով դադարեցնում են հանրային հրապարակային միջոցառումները, իսկ Հայաստանի իշխանությունները ուղիղ հակառակն են անում: Այս իշխանությունները բոլոր իմաստներով կորոնավիրուսի կրող են, հավելեց Թեւանյանը:
«Մի կողմ դնելով տնտեսության բոլոր խնդիրները, իշխանությունները զբաղված են 7 մարդու հեռացնելու նեղքաղաքական հարցով»,- նշեց Թեւանյանը՝ շեշտելով, որ հանրահավաքներում հարցեր են ներկայացվում, որոնք ոչ մի կապ չունեն հանրաքվեի հետ: «Սուտ է տարածվում: Առաջին՝ միլիարդներ չեն ներգրավվում, սա լապշա է: Երկրորդ՝ եթե ամբողջ հույսը սա է, ապա ավելի վտանգավոր է: Այսինքն՝ բանակը չի սպառազինվում: Եթե բանակի ուժեղացման հիմքում հակակոռուպցիոն պայքարն է, ապա սա դեմագոգիա է»,- հայտարարեց Թեւանյանը՝ հանրությանը կոչ անելով չենթարկվել իշխանությունների սադրանքներին:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի