«Եթե հեղափոխություն չլիներ, հանքը շատ վաղուց շահագործվելիս կլիներ». Փաշինյանը հայտնեց իր դիրքորոշումը Ամուլսարի մասին
Եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը շատ վաղուց շահագործվելիս կլիներ: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Ջերմուկում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կոչ եմ անում բոլորին չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության եւ կառավարության նկատմամբ: Էդ մարդիկ, որոնք ուզում են կորցնել իրենց հարգալից վերաբերմունքը, թող հիշեն իրենց իրավիճակը հեղափոխությունից առաջ եւ հեղափոխությունից հետո: Ես ունեմ մի մեծ անհամաձայնություն Ամուլսարի հարցում շատ-շատերի հետ: Դա այն է, որ մեր մի շարք սիրելի հայրենակիցներ ասում են, որ հանքը չպետք է աշխատի, իսկ մի շարք հայրենակիցներ էլ ասում են՝ պետք է աշխատի: Ես երկուսի հետ էլ անհամաձայնություն ունեմ: Ես ասում եմ, որ մենք մինչեւ վերջ պետք է գնանք ճշմարտության հետեւից, ընդ որում, վերջին ամիսների պատմությունը ցույց է տալիս, որ դա հեշտ ճանապարհ չի»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ Ամուլսարի հետ կապված վերջին ամիսներին շատ մեծ աշխատանք է արվել. «Էլարդի հայտնի եզրակացությունից հետո եղավ մեծ բանավեճ, որը, ցավոք սրտի, վերջնական հարցերին չպատասխանեց: Որովհետեւ «Էլարդը» դրեց փաստարկներ, «Լիդիանը» բերեց իր հակափաստարկները: Ես այն քիչ մարդկանցից եմ, որ Ամուլսարի հարցում չունեմ ոչ մի շահագրգռություն բացի Հայաստանի շահի շահագրգռությունը:
Մենք խորանալով խնդրի մեջ հարց ենք ձեւակերպել՝ արդյոք Ամուլսարի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը գնահատվել է իր ճշմարտացիության աստիճանի հանգամանքով: Նկատի ունեմ, որ «Լիդիանը» ներկայացրել է ՇՄԱԳ-ը եւ ներկայացրել փաստեր:
Մեր հարցը հետեւյալն է՝ նախկին բնապահպանության նախարարության ներկայացուցիչները, որ կարդացել են, արդյոք ստուգե՞լ են դրանց ճշմարտացիությունը: Սա հիմա քննության մի ուղղությունն է:
Երկրորդ հարցադրումը հետեւյալն է՝ արդյոք նախկինում, խորհրդային տարիներին այստեղ արված հետազոտությունների արդյունքները հաշվի են առնվել հանքի հետ կապված պրոցեսներում:
Երրորդ ուղղությունը հետեւյալն է՝ Քննչական կոմիտեն կազմել է «Էլարդ»-ի եւ «Լիդիան Արմենիա»-ի բանավեճի արդյունքում 154 հարցից բաղկացած հարցաշար, որը կուղարկվի նաեւ շահագրգիռ ՀԿ-ներին, նաեւ ԳԱԱ, որ այդ հարցաշարը ճշտվի, որի շուրջ տեղի կունենա ամփոփիչ հարցաքննությունը «Էլարդի» եւ «Լիդիանի» ներկայացուցիչների»,-ընդգծեց վարչապետը:
Նա շեշտեց՝ օդին որեւէ սպառնալիք չպետք է լինի: «Ջերմուկի օդը պետք է մնա մաքուր, այստեղ երկու կարծիք չկա: Ոչ ոք չի ասում՝ եկեք Ջերմուկի ջուրը, օդը աղտոտենք: Չի կարող այդպիսի բան լինել, ես նման բան թույլ չեմ տա: Խոսքն այն մասին է, թե հնարավո՞ր է այդ հանքը շահագործել այնպես, որ օդը, ջուրը՝ ոչ միայն Ջերմուկի, այլ նաեւ Դարբ գետի, Արփա գետի, չաղտոտվեն: Եթե հնարավոր է, ուրիշ իրավիճակ է, եթե հնարավոր չէ, ուրեմն այդտեղ քննարկման բան չկա: Եթե հնարավոր չէ, որ Ջերմուկի օդը, ջուրը պահպանվի, ուրեմն բացառված է, որ այդ հանքը շահագործվի: Եթե հնարավոր է, ընդ որում ապացուցելի, ոչ թե տեսական խոսքի վրա, ուրեմն կարող է շահագործվել»,-ասաց Փաշինյանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի