Վերջին օրերին աննախադեպ ավելացել է հրդեհների քանակը. օրական մինչեւ 100 հրդեհ ենք ունենում. Ցոլակյան
Վերջին օրերին աննախադեպ ավելացել է հրդեհների քանակը: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Օրական մինչեւ 100 հրդեհ ենք ունենում, որն այս սեզոնի համար շատ բարձր ցուցանիշ է եւ արդեն դժվարություններ են առաջանում մի տեղից մյուսը գնալու եւ հրդեհները մարելու հետ կապված: Տարածքային կառավարման մարմինները շատ լուրջ պետք է սրանով զբաղվեն: Գյուղացիներն իրենց այգիների տերեւները, ավելցուկը հավաքում են ու այրում են, հետո չեն հետեւում ու կրակը տարածվում է:
Բացի այդ, կան նաեւ այլ պատճառներով հրդեհներ: Մենք հիմա ունենք անտառային հրդեհների դեպքեր, որն այս սեզոնին հատուկ չէ: Օրինակ երեկ ունեցել ենք 95 հրդեհ»,-ասաց նա՝ խնդրելով, որ համայնքի ղեկավարներն ուշադիր լինեն:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի