Խոշոր հրդեհ Արցախում. զինվորների սիրելի «Օմարի լեռնանցք» ռեստորանը վերածվել է մոխրակույտի (լուսանկարներ)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 9-ին խոշոր հրդեհի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:
Դեռևս անհայտ հանգամանքներում՝ գիշերը՝ ժամը 01:00-ից 01:30-ն ընկած ժամանակահատվածում, հրդեհ է բռնկվել Քարվաճառի վարչական տարածքում գործող «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի մասին քաղաքացիներն ահազանգել են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և միայն 2 ժամ անց են հրշեջները ժամանել դեպքի վայր, իսկ մինչ այդ քաղաքացիներն իրենց ուժերով փորձել են կրակի դեմն առնել, սակայն անզոր են եղել:
Հրշեջների ժամանումից հետո մարել են կրակը, սակայն ռեստորանային համալիրը վերածվել է մոխրակույտի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրի անձնակազմը հայտնի է իր մարդասիրական քայլերով, քանի որ գտնվում է ժողովրդին հայտնի Քելբաջարի զորամասի հարևանությամբ ու զինվորական երդմնակալության օրերին ինչու չէ, նաև զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորներին այցելող նրանց ծնողները բարեկամներն ու ընկերները անվճար օգտվում էին նշված ռեստորանային համալիրի տարածքում գործող զրուցարաններից (բեսեդկաներից):
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռևս պարզվում է, սակայն վարկածներից մեկը էլեկտրական լարերի կարճ միացման պատճառն է եղել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ռեստորանային համալիրի սեփականատեր Սուսաննա Առուստամյանը կրել է մոտ 50 մլն դրամի վնաս և ռեստորանում աշխատող 12 աշխատակիցները այս պահին մնացել են անգործ:
Ռեստորանային համալիրում ամեն ինչ հիշեցնում էր փայտե քանդակների մի հրաշք ու գողտրիկ աշխարհ: Ամեն ինչը կատարված էր ձեռքի աշխատանքով:
SHAMSHYAN.com ահազանգած՝ Եղեգնուտ գյուղի բնակիչներն ասում էին, որ ուզում են հավատալ, որ Արցախի Հանրապետության կառավարությունը սատար կկանգնի այս ընտանիքին, ովքեր վերանորոգումից հետո կշարունակեն իրենց բարի գործը, առաջին հերթին՝ սահմանն անառիկ պահող զինվորների նկատմամբ, ինչպես որ արել են ռեստորանային համալիրի բացման օրվանից՝ 2016 թ.-ից:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին