Վիրուսով վարակվածներին տարաք Ծաղկաձոր, մինչև հիմա մարդ չի գնում էնտեղ, հանքը շահագործելուց հետո Ջերմուկ էլ մարդ չի մտնի. (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ջերմուկցիների հետ դեպի Ամուլսար տանող ճանապարհին տեղակայված երկրորդ պահակակետի մոտ։
Բնակիչներից մեկը վարչապետի Փաշինյանին ներկայացրեց, որ հանքի շահագործումը չի կարող վտանգներ չներկայացնել։ «Պարո՛ն Փաշինյան, սա է Ամուլսարը, ոնց կարող է գործի ու բնակիչներին վտանգ չտա։ Պարոն Փաշինյան, Ձեր տունը հեռու է դրա համար այդպես եք ասում»։
«Եթե դուք մտածում եք, որ ես այդպիսի մարդ եմ, ուրեմն ինչի՞ եք ընդհանրապես ինձ հետ խոսում, ինչի՞ եք թողնում ձեր քաղաք մտնեմ։ Եթե մտածում եք, որ ես նման ընկալման տեր մարդ եմ, ինձ բարև տալ չարժի անգամ»,- պատասխանեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ մասնագետ չէ, բայց երբ տեսնում է երկու մասնագետի քննարկում, ապա հասկանում է, թե մասնագետներից ով է ճիշտ։ Ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե արդյոք այս հարցը բնապահպանական ռիսկ է, քաղաքացիներից մեկը պնդեց, որ բացասական ռիսկերն արդեն տեսել են։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ հանքի շահագործումը զբոսաշրջության առումով ևս վտանգավոր է, օրինակ բերեց, թե Ծաղկաձոր չեն այցելում, որովհետև նոր կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվողներն այնտեղ են տեղափոխել: «Վիրուսով վարակվածներին տարաք Ծաղկաձոր, մինչև հիմա մարդ չի գնում այնտեղ, բա այս «վիրուսը», որ մտնի Ջերմուկ, մարդ կգա՞ էլ Ջերմուկ»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի