Անկանխիկ գործարքները՝ լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում. ՀԲՄ
Բրիտանական The Telegraph-ի հետ զրույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչը բնակչությանը հորդորել է հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ թղթադրամների կիրառումից՝ որպես կորոնավիրուսի հնարավոր փոխանցման միջոցի, եւ անցնել անկանխիկ վճարումների: Միանալով ԱՀԿ սույն հորդորին, Հայաստանի բանկերի միությունը ներկայացնում է տեղեկատվություն Հայաստանում անկանխիկ գործարքների աճի միտումների վերաբերյալ:
2019թ-ին վճարային քարտերով կատարվել է շուրջ 65 մլն գործարք, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 34.5%-ով: 2019թ-ին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 2 344 մլրդ ՀՀ դրամ, աճը՝ 21.3%: Վճարային քարտերի գործածության ծավալների աճի հետ միասին 2019թ-ին փոփոխվել է անկանխիկի եւ կանխիկի համամասնությունը. քանակական առումով կանխիկ եւ անկանխիկ գործարքների քանակը գրեթե հավասարվել է: Բոլոր գործարքների 52%-ն իրականացվել է կանխիկ, իսկ 48%-ն՝ անկանխիկ: Մասնավորապես՝ 2019թ-ին կանխիկ գործարքների քանակը կազմել է շուրջ 34 մլն, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 11.5%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 31 մլն՝ աճելով 72,9%-ով: Պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների ծավալը 2019թ-ին կազմել է 602 մլրդ դրամ, աճը՝ 52%:
Այս դինամիկան թերեւս վկայում է այն մասին, որ բնակչության մոտ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունն ու վստահությունն այս վճարման միջոցների հանդեպ:
Անկանխիկ գործարքներ կատարելու մշակույթի ամրապնդման մասին է վկայում նաեւ POS-տերմինալներով եւ ինտերնետ միջավայրում կատարված գործարքների քանակական եւ ծավալային աճը: POS-տերմինալներով կատարված գործարքների ծավալն ավելացել է 17.1%-ով, ինտերնետ միջավայրում աճը կազմել է 53%: Նախորդ տարի POS-տերմինալներով կատարված գործարքների քանակն աճել են 60.6%-ով, իսկ ինտերնետ միջավայրում՝ 74.5%-ով:
Անկանխիկ գործարքների ծավալի աճն, ի թիվս այլ միջոցառումների, պայմանավորված է նաեւ առեւտրի եւ սպասարկման կետերում POS-տերմինալների քանակի աճով: 2019թ-ին դրանց թիվը 8796–ից հասել է 10503-ի։
Հարկ է նաեւ նշել, որ ընթացիկ տարում ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է կանխիկ շրջանառության կրճատում՝ հարցը դիտարկելով որպես ռազմավարական խնդիր:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում վճարումներ կատարելիս նախապատվությունը տալ անկանխիկ գործարքներին՝ ներկա պայմաններում այն կիրառելով նաեւ որպես լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի