Համաշխարհային տնտեսության անկման պատճառը գերտերությունների մրցակցությունն է եւ կորոնավիրուսը. տնտեսագետ
Համաշխարհային տնտեսության անկման պատճառը գերտերությունների միջեւ մրցակցությունն է: Փաստացի նրանց միջեւ տնտեսական պատերազմ է ընթանում: Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Սուրեն Փարսյանը:
Նա նշեց, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերն ընդհանուր առմամբ ընկել են: «Երկրորդ պատճառը կորոնավիրուսն է, որը շատ ուժգին հարված է հասցրել Չինաստանի տնտեսությանը: Անկումը կազմել է 1-ից մինչեւ 2 տոկոս, ինչն ուղղակի աննախադեպ է»,- ասաց Փարսյանը՝ պարզաբանելով, որ Չինաստանը համաշխարհային տնտեսության հիմնական խաղացողներից մեկն է, որի բաժինը դրա մեջ չափազանց մեծ է:
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի համար ամենամեծ մտահոգությունը հարուցում են Իրանն ու Իտալիան: Իտալիայում իրավիճակը լրջորեն անհանգստացնում է նաեւ ԵՄ անդամ երկրներին, որոնց հետ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է: Դրանից բացի, փորձագետի խոսքով, կորոնավիրուսը լրջագույն հարված է հասցնում տրանսպորտի, բեռնափոխադրումների, նավթամթերքների իրացման ոլորտներին, ինչն անպայման կանդրադառնա շուկայում գնագոյացման վրա:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի