Մետաղական հանքագործության ծավալները. Արա Գալոյան
«Հանքարդյունաբերության նկատմամբ մենք երկակի վերաբերմունք ունենք։ Հասարակության մի մասը, որ իրեն «կանաչ» է համարում, ժխտողական վերաբերմունք ունի։ Նրանց կարծիքով, հանքարդյունաբերողները կեղեքում են երկրի ընդերքը։
Հասարակության իրեն «կանաչ» չհամարող հատվածը հանքարդյունաբերությունը ընկալում է որպես տնտեսության ոլորտ։ Ոլորտ, որ հավասարակշիռ վերաբերմունքի պարագային կարող է նույնպիսի բարիք լինել, ինչպես տնտեսության որևէ այլ ոլորտ։
Հասարակական-քաղաքական կյանքում հանքարդյունաբերության դեմ, որպես կանոն, ընդդիմությունն է հանդես գալիս։ Հաջող աշխատելու պարագային նրանք կարողանում են հասարակական բացասական վերաբերմունք ձևավորել տնտեսության այս ոլորտի նկատմամբ։ Հետևաբար հանքագործական արդյունաբերության արտադրանքի վիճակագրության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա։
Մեր արդյունաբերական կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակների վիճակագրությունը նույնպես հակասական վերաբերմունք ծնեց, որովհետև այն արձանագրել էր աննախադեպ աճ։ 2020-ի հունվարին պղնձի խտանյութի արտադրության ոլորտում աճը կազմել էր 148․1 տոկոս, ցինկի խտանյութինը՝ 143․3։ Մոլիբդենի խտանյութի կորզման աճը անհավանական՝ 190 տոկոս էր արձանագրել։ Ուստի հետաքրքիր է դիտարկել, թե ինչ է կատարվում մեր մետաղագործական արդյունաբերության ոլորտում։ Դիտարկել՝ առանց «քաղաքականամերձ» բառապաշարի։ Դիտարկել հանքարդյունաբերության ծավալները երեք մետաղական՝ պղնձի, ցինկի, մոլիբդենի խտանյութերի օրինակով։ Դիտարկել վերջին հինգ տարիների տվյալները համադրելով։
Գծապատկեր 1-ը հստակեցնում է հետևյալը։ Պղինձ ամենաշատը արդյունահանել ենք 2017թ․՝ 429 հազար տոննա։ Հաջորդ տարվա՝ 2018-ի անկումը կարելի է համարել պատահականություն։ Որովհետև 2019-ին ավելի մեծ արդյունահանում է արձանագրվել, քան 2016 և 2015թթ․-ին։ Ցինկի խտանյութի արդյունահանման տվյալներից ակնհայտ է, որ ամենամեծ ծավալն արձանագրվել է 2015-ին։ Հետո 2016-ին՝ կտրուկ անկում արձանագրվել, ապա շարունակում է աճել։ Նույնիսկ 2018-ին, երբ «հակահանքահումքային» տրամադրությունները տիրապետող էին թե՛ հասարակական զգացում-գիտակցության մեջ, թե՛ իշխանական շրջանակներում։ Բնապահպանական բոլոր ուժերի անհանդուրժողական վերաբերմունքի պատճառով թվում էր, թե ոլորտը պարզապես ոչնչանալու է։ Ի տարբերություն քաղաքակիրթ երկրների օրինակի՝ մենք ոչ թե պահանջում էինք, որ հանքահումքային արդյունաբերության աշխատանքները կանոնակարգվեն, այլ՝ արգելվեն։ Չէինք պահանջում, որ ոլորտում հնարավորինս նոր ու անվտանգ տեխնոլոգիաներ ներդրվեն, որ ոլորտի հասույթից միջոցներ հատկացվեն բնապահպանական խնդիրների կարգավորման համար։ Ամուլսարի օրինակի նման բացասական վերաբերմունք կար ողջ հանքարդյունաբերության ու մասնավորապես մետաղագործական արդյունաբերության հանդեպ։ Իշխանությունները, հիշելով իրենց ժխտողական (նախկին ժխտողական) վերաբերմունքը, փորձեցին կիսաբերան ակնարկել Ամուլսարի վերագործարկման մասին։ Հետո նահանջեցին։ Բայց գծապատկեր 3-ից նկատելի է, որ իշխանություններն այս ոլորտի հարցերում վերջնական կարծիք ու կողմնորոշում չունեն։ Որովհետև մոլիբդենի արդյունահանման տեմպերը տարին տարվա վրա աննախադեպ են, պատմական և այլն․․․
Այն, որ մետաղագործական արդյունաբերությունը շարունակում է նույն տեմպով աճել այս տարի, նկատելի է արդյունաբերության հունվարին արձանագրված բնեղեն արտահայտությամբ տվյալներից։ Իշխանություններն այս թվերով առայժմ չեն հպարտանում։ Խառնակ ժամանակներ են․ կորոնավիրուսի հետևանքով մեր հանքարդյունաբերությունը հնարավոր է՝ կորցնի իրացման շուկաները։ Չինաստանն, օրինակ, աշխարհում արդյունահանվող պղնձի 50 տոկոսի սպառողն է։ Այդ դեպքում տնտեսության այս ոլորտի կրճատումը իշխանությունները կհամարեն իրենց հմուտ ղեկավարման արդյունք։ Բայց սա համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացման պարագային։ Առայժմ կարելի է չնկատելու տալ հանքարդյունաբերության թվերի աճը, որ բյուջեի մուտքերի լուրջ աղբյուր է»:
Արա Գալոյան


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի