Ուրախ ենք արձանագրել, որ մեր հայտարարած ձեւաչափը շարունակում է արդյունավետ աշխատել. Ռուբեն Մելիքյան
«ՈՉ» քարոզչական կողմն ի սկզբանե ձեւավորվել է որպես հարթակ՝ «ԱՅՈ»-ն բացառող տիրույթում գործող բոլոր այն հասարակական-քաղաքական միավորների համար, որոնք ունեն հանրությանն ուղղված ասելիք։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«ՈՉ» քարոզչական կողմն ի սկզբանե ձեւավորվել է որպես հարթակ՝ այո-ն բացառող տիրույթում գործող բոլոր այն հասարակական-քաղաքական միավորների համար, որոնք ունեն հանրությանն ուղղված ասելիք։
Ուրախ ենք արձանագրել, որ մեր հայտարարած ձեւաչափը շարունակում է արդյունավետ աշխատել. մեզ օրենքով հատկացված վահանակներից եւ պաստառներից օգտվելու հայտ էր ներկայացրել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը, եւ ահա գործընկերների ներկայացրած քարոզչական պաստառն արդեն տեղադրված է։
Տեղեկացնում եմ, որ մեզ հատկացված վահանակներից եւ պաստառներից օգտվելու նախնական հայտ ենք ստացել նաեւ «Բոյկոտի շտաբ» նախաձեռնությունից (լիազոր ներկայացուցիչ՝ Վահագն Չախալյան)։
ՀԳ. Հուսով եմ՝ մեր իրավաբանության «Ունտեր Պրիշիբեեւներին» (Унтер Пришибеев) այս վահանակը դուր կգա, քանի որ այն հստակորեն պարունակում է «Ո՛Չ»-ի, այլ ոչ թե չմասնակցելու ուղերձ)»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի