Երևանի քաղաքապետը կրկին չի կատարել խոստումը․ Դավիթ Խաժակյան
Ունենք իրավիճակ, երբ իրականություն չի դառնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի տված հերթականը խոստումը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա պարզաբանեց, որ քաղաքապետը շատ հստակ հայտարարել էր, որ մինչև փերվարի վերջ պետք է հայտարարվի հարյուր ավտոբուսների գնման մրցույթ: «Դա այնքանով է հրատապ, որ տրանսպորտային խնդիրը, բացի նրանից, որ լուրջ վիճակում է, նաև մաշված շարժակազմն անընդհատ դուրս է գալիս և խնդիրը ավելի է սրվում»,- ասաց նա:
Դավիթ Խաժակյանը կարծում է, որ հարցն առաջնահերթություններն են, քանի որ Կառավարությունը նախնական համաձայնություն տվել է երաշխավոր լինելու քաղաքապետարանին, այնուհետև հետ է կանգել:
«Դա անհեռատես և անհեռանկարային քայլ է: Շատ վաղուց մենք իրենց անընդհատ ասում էինք, որ այդ ճանապարհով գնալը այսինքն՝ Կառավարությունից վարկային երաշխավորություն ուզելը Կառավարության համար նշանակում է արտաքին վարկի մեծացում, իսկ դա այն թեման էր, որն անընդհատ քննադատվել է Փաշինյանի կողմից նախկին իշխանության ժամանակ, երբ ասում էր, որ մեր արտաքին պարտքն անընդհատ մեծանում է, և հիմա քաղաքապետարանը, ըստ էության, դիմում է Կառավարությանը` ասելով մեծացրու պարտքը»,- ասաց նա:
Ավագանու անդամը նկատեց, որ այստեղ շահերի բախում կա: «Եթե Կառավարությունը հօգուտ Մարությանի երաշխավորի, կստացվի ի վնաս իրեն է, քանի որ երաշխավորել որևէ վարկ նշանակում է մեծացնել արտաքին պարտքը, և որքան ես գիտեմ` այդ գոծընթացը պետք է անցնի Ազգային ժողովով, Ազգային ժողովը բարձրացնի արտաքին պարտքի վերին շեմը իսկ դա որևէ Կառավարության համար ցանկալի երևույթ չէ»,-ասաց նա:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ իրավիճակի վերջնական լուծուը նոր ցանցի ամբողջական ներդրումն է մասնավոր օպերատորների միջոցով, որոնք կիրանացնեն երկարաժամկետ ներդրումներ և ձեռք կբերեն ավտոբուսներ:
«Քաղաքապետարանը և քաղաքապետը գնում են սոցիալիստական ճանապարհով այն է, որ դա պետք է կառավարվի համայնքային կառույցի կողմից և դա նշանակում է, որ համայնքը և պետությունը պետք է ձեռք բերեն այդ ավտոբուսները»,- ասաց նա և նշեց, որ դրա համար խնդիր մնում է առկախված:
«Կարող ենք սրանով արձանագրենք, որ խնդրի ձգձգումը պայմանավորված է հենց քաղաքապետրանի սխալ ընտրած ճանապարհով, քանի որ եթե նախորդ այդ ցանցը դնեին մրցույթի և մասնավոր կազմակերպություններ ներգրավել, ապա համոզված եմ, որ այսօր կայացված մրցույթ կունենայինք»,-ասաց նա:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ առաջին անգամ է այս մասին բարձրաձայնում և ակնկալում է բացատրություն, թե ինչու չկա մրցույթ: «Սա լուրջ խնդիր է, որովհետև եթե մցրույթն այսօր չի հայտարարվում, և այդ ավտոբուսները կարճ ժամկետում չեն գալիս, ապա այս տարվա ընթացքում 450 «Գազել» տարբեր մասնավոր գծերից դուրս են մնալու, ինչը բերելու է գծերի փակման և գծերի թեթևացման և այդ ծանրաբեռնվածությունն էլ ավելի է մեծանալու»,- ասաց նա և ավելացրեց, որ քանի դեռ ժամանակը գնում է, և իրենք սխալ ուղղությամբ են գնում, վիճակը ավելի է բարդանում:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի