Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքին պահել է հանցավոր հեղինակության փողերով. «Գոլոս Արմենիի»
Մարտի 5-ին Վստրեչի Ապեր մականունով քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի տանն իրականացված հատուկ օպերացիայից հետո քաղաքականացված հանրությունը եւ լրատվամիջոցները շարունակում են քննարկել սկանդալային լուրերն այն մասին, որ Վարդանյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, երբ ընտանիքի ղեկավարը բանտում էր: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը` զարգացնելով թեման:
«Այս կապակցությամբ որոշ պարբերականներ հղում էին կատարում հենց Վարդանյանից ստացված տեղեկություններին, մյուսները հիմնվում էին կոնկրետ անձանց կողմից ստացված տեղեկությունների վրա: Մասնավորապես, լրագրող Գոհար Վեզիրյանը հաստատել էր, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո իր պատիժը կրելիս Փաշինյանն իր ու Գագիկ Զհանգիրյանի միջոցով դիմել էր Վարդանյանին` իր ընտանիքին աջակցելու խնդրանքով: Վարդանյանն արձագանքել էր խնդրանքին, սակայն, դառնալով վարչապետ, Նիկոլը մոռացել է այդ մասին եւ ոստիկանությանը սադրել Վարդանյանի դեմ:
Ոստիկանական օպերացիայի պահին ինքը` Վարդանյանը, տանը չէր: Ավելի ուշ հարցազրույցում նա նշել էր, որ իրեն գործարք են առաջարկել` վերադառնալ Հայաստան եւ թույլ տալ իրեն փռել ասֆալտին: Վարդանյանը չի վերադարձել, քանի որ ոչ մի կերպ չէր կարող պատկերացնել, որ օպերացիան այդքան բարբարոսական բնույթ կկրի: Ոստիկանները կոտրել են պատուհանները եւ դռները, ջարդել կահույքը եւ զենքի նշանի տակ են պահել 5-ամյա աղջնակին, նրա մորը եւ տատին: Վարդանյանի թոռնուհին գիշերային միջադեպից հետո կորցրել է խոսելու ունակությունը... Սեւ ապերախտություն` սպիտակ վարչապետից... Վարչապետի շրջապատը լուրեր է շրջանառում այն մասին, որ Վարդանյանը, իբր, չի օգնել Փաշինյանների ընտանիքին, բայց Երեւանը փոքր քաղաք է. այստեղ բոլորը գիտեն բոլորի մասին: Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը չէր կարող ինքնուրույն նման օպերացիա իրականացնել՝ շրջանցելով վարչապետին:
Այս օպերացիան տեղի է ունեցել Նիկոլայի համաձայնությամբ, գուցե նույնիսկ` նրա ցուցումներով: Խորապես սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ Սարգսյանն իր անձնական նախաձեռնությամբ է գնացել այս քայլին` աթոռին մնալու համար: Երեւանում Վստրեչի Ապերի մակարդակի քրեական հեղինակություններ քիչ կան, Սարգսյանը չէր կարող չիմանալ վարչապետի հետ այս հեղինակության կապերի մասին, ուստի օպերացիան լիազորել է հենց Նիկոլը:
Վարդանյանի հայտարարությունները շատերի համար բացահայտում էին դարձել. չէ որ մինչեւ այժմ ընդունված էր մտածել, որ քրեական հեղինակությունների հետ կապ են ունեցել միայն նախկին իշխանությունների ներկայացուցիչները: Պարզվեց, որ հեղափոխության առաջնորդը նույնիսկ ընտանիք է պահել քրեական հեղինակության հաշվին, ինչից հետո վճարել է նրան սեւ ապերախտությամբ: Հատկապես հարկ է նշել, որ այս իրավիճակում քաղաքականացված հանրությունը հավատաց ոչ թե վարչապետին, այլ քրեական հեղինակությանը, թեպետ, այստեղ պարադոքս չկա, քանի որ վարչապետն անընդհատ է ստում եւ ցանկացած առիթով…», - նշում է պարբերականը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի» թերթում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի