Աշխատակիցները գտնվել են արտերկրում, սակայն աշխատավարձ են ստացել․ թերացումներ Սյունիքի մարզպետարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է Սյունիքի մարզպետարանի՝ 2017-2018 թվականների ֆինանսական գործունեությունը եւ թերացումներ հայտնաբերել: Այսպիսով, ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մարզպետարանի աշխատակազմի թվով 4 աշխատակիցներ 24 աշխատանքային օրեր գտնվել են արտերկրում, սակայն նրանց հաշվարկվել եւ վճարվել է 401 հազար դրամ աշխատավարձ: Բացի այդ, Սյունիքի մարզի առողջապահական եւ բժշկական 4 ընկերությունների թվով 43 աշխատակիցներ 198 աշխատանքային օրեր եւս գտնվել են արտերկրում, բայց դարձյալ ստացել են աշխատավարձ՝ 1 մլն 146 հազար դրամի չափով: Ստացվում է, որ 2017-2018 թվականներին մարզպետարանի եւ նրա ենթակայության 23 հիմնարկների 92 աշխատակիցներ 1157 աշխատանքային օրեր գտնվել են արտերկրում եւ ստացել են աշխատավարձ՝ 5 մլն 690 հազար 400 դրամ: Սակայն խնդիրներ են հայտնաբերվել նաեւ՝ մարզպետի հրամանով օգնություն ստացած անձանց հետ կապված:
Պարզվել է, որ դրամական օգնությունների բաշխվածությունը խիստ կենտրոնացված է եղել մարզկենտրոնում եւ Կապանի բնակավայրերում: Նկատենք, որ ուսումնասիրությունների ժամանակաշրջանում Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել են Վահե Հակոբյանն ու Կարեն Համբարձումյանը, որն այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւ՛ Կարեն Համբարձումյանը, եւ՛ Վահե Հակոբյանը հայտարարեցին, թե չեն կարող արձագանքել, քանի որ չեն ուսումնասիրել եզրակացությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի