Վայոց Ձորի մարզպետն օգնո՞ւմ, թե՞ վնասում է քարոզարշավին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխականներն իրենց ցինիզմով գերազանցում են նախկին կոռումպացված ռեժիմին: Թվում էր, թե Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը բանակի սպայի՝ փոխգնդապետի դաժան ծեծի պատմությունից եւ իր հրաժարականից հետո որոշ ժամանակ ընդհատակում կմնա, որպեսզի մոռացության մատնվի այդ բարբարոսությունը, սակայն նա ակտիվորեն մասնակցում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին:
Երեկ մենք փորձեցինք Սարգսյանից տեղեկանալ՝ օգնո՞ւմ, թե՞ վնասում է քարոզարշավին, եւ կատարվածից հետո մարդիկ ինչպե՞ս են ընդունում իրեն, հատկապես, որ փոխգնդապետն էլ դեռեւս դուրս չի եկել կոմայից, իսկ նրան կոմատոզ վիճակի հասցնող գլխավոր մեղադրյալն էլ օրերս դատարանի որոշմամբ գրավով ազատ է արձակվել։
Նախկին մարզպետը մեր հարցին պատասխանելու փոխարեն հոխորտաց, թե մեզ հետ կխոսի միայն դատարանում․ նա հայց է ներկայացրել «Հրապարակի» դեմ՝ հենց փոխգնդապետի մասին մեր հրապարակումների առիթով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի