Ես գործից ազատման դիմում չեմ գրել, վաղն էլ աշխատանքի եմ գնալու. Սմբատ Գոգյան
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հերքում է իրեն աշխատանքից ազատելու մասին լուրը: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ինքը աշխատանքից ազատվելու դիմում չի գրել, վաղն էլ պատրաստվում է սովորականի պես աշխատանքի գնալ:
Նա չցանկացավ անդրադառնալ հարցին, թե արդյոք իր եւ ԿԳՍՄ նախարարի միջեւ կոնֆլիկտ եղել է, թե` ոչ:
«Ես գործից ազատման դիմում չեմ գրել, ինձ աշխատանքից ազատում է ոչ թե նախարարը, այլ վարչապետը, վարչապետն էլ դեռ նման որոշում չունի: Վաղը ես աշխատանքի եմ գնալու: Կհասկանամ ինչ նյութ էր, խոսքն ինչի մասին էր, եւ օրվա ընթացքում պարզաբանումներ կլինեն»,- ասաց նա:
Նշենք, որ Hraparak.am կայքի տեղեկություններով՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Նա, ըստ աղբյուրի, աշխատանքային խնդիրներ ունի սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ, մասնավորապես՝ Գոգյանը հրաժարվում է կատարել նրա խնդրահարույց ցուցումները։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի