Թավադյանի խափանման միջոցի բողոքը քննող դատավորն ինքնաբացարկ չհայտնեց
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի գործով բողոքը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանը ինքնաբացարկ չհայտնեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը։
Նշենք, որ միջնորդությունը ներկայացրել էր մեղադրող դատախազը։
Հիշեցնենք, որ նման միջնորդություն ավելի վաղ հայտնել էր նաեւ ՀՔԾ քննիչը։
Օրբելյանն ասաց, որ դատական նիստին ներկա էր նաեւ Արմեն Թավադյանը։
Նշենք, որ Թավադյանի գործով նախաքննությունն ավարտվել է, դեռեւս մեղադրական եզրակացությունը չի կազմվել։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։
Նրան կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի