Կայացել է Հաղթանակի և Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի նիստ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։
Հանձնաժողովի կազմում ընդգրկված տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, առանձին գերատեսչությունների կողմից մայիսյան տոներին նախատեսվող միջոցառումների ծրագրերը:
Ընդգծելով մայիսյան տոների և հատկապես հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի տոնակատարությունների համապետական բնույթը՝ նախարար Պապիկյանը կարևորել է առաջիկա աշխատանքները համակարգված և բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը:
Հանձնաժողովի անդամների կողմից հնչել են կազմակերպչական մի շարք առաջարկներ, որոնց ուղղությամբ տրվել են հանձնարարականներ:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի