Ինչո՞ւ է «Բարգավաճ Հայաստանը» քվեարկության ընթացքում ձեռնպահ մնացել. պարզաբանում
Դատական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի հարցով շահերի որեւէ բախում չկա, սակայն մեզ մոտ հարցեր առաջացան՝ կապված դատավորների տարիքային շեմի նվազեցման հետ: Այս մասին մարտի 9-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ տվյալ օրենսդրական նախաձեռնությունը պետք է ծառայի իր կոնկրետ նպատակներին եւ խնդիր չդառնա քաղաքացիների համար: «Մենք որեւէ դեպքում դեմ չենք այդ օրենսդրական նախաձեռնությունը, պարզապես ձեռնպահ ենք մնացել քվեարկության ընթացքում: Դա սովորական աշխատանքային ռեժիմ է»,- պարզաբանեց Աբովյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը հանդես էր եկել դատական համակարգում բարեփոխումներ անցկացնելու օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է դատավորների համար նվազագույն տարիքը 28-ից նվազեցնել մինչեւ 25: Քվեարկության ընթացքում «Իմ քայլն» աջակցել է նախաձեռնությանը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» դեմ են արտահայտվել՝ տվյալ փաթեթի հարցով իրենց անհանգստությունը հայտնելով:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի