5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի շնորհավորանքը
Գարնանային գեղեցիկ տոնի՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլոր կանանց, աղջիկներին, մայրերին, քույրերին՝ մաղթելով անսահման սեր, ընտանեկան ջերմություն, անամպ ու խաղաղ երկիք տարվա բոլոր եղանակներին:
Առանձնահատուկ կերպով ուզում եմ նաև շնորհավորել 5-րդ ալիքի աշխատակցուհիներին՝ նրանց ցանկանալով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Ջերմագին շնորհավորանքներս եմ հղում նաև այն կանանց, ովքեր վերջին երկու տարվա քաղաքական պայքարի բովում դրևսորեցին խիզախության և տոկունության անչափ պատվաբեր հատկանիշներ՝ պայքարելով Հայաստանում տիրող անարդարության և ամենաթողության դեմ: Անզիջում այդ կռվում անգամ դուք չկորցրեցիք ձեր քնքշությունը, կանացիությունն ու հայ կնոջ բարեկիրթ կեցվածքը, ինչն արժանի է մեծ հիացմունքի և գնահատականի:
Սիրելի՜ կանայք, Մարտի ութը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ տղամարդկանց ուժ, եռանդ և լավատեսություն հաղորդելու համար:
Մնացեք միշտ հմայիչ, սիրված ու երջանիկ։
Հարգանքներով ՝ Արմեն Թավադյան


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի