Մաղթում եմ, որ այսուհետ թախիծն ու տագնապը ընդմիշտ հեռանան ձեզանից. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Սիրելի' կանայք
Շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ։
Ուզում եմ հատկապես շնորհավորել և խորին ակնածանքով բարեմաղթանքս հղել Անկախության տարիներից մինչև այսօր հանուն Հայրենիքի նահատակված զինվորների ու սպաների մայրերին, կանանց ու քույրերին, Արցախյան պատերազմում հերոսացած կին մարտիկներին։
․․․Ինչքան ցավ եք տեսել դուք,
Նենգ ու դավ եք տեսել դուք,
Տարել, ներել ու սիրել,
Վատը լավ եք տեսել դուք...
Մաղթում եմ, որ այսուհետ թախիծն ու տագնապը ընդմիշտ հեռանան ձեզանից, և ձեր ընտանիքում թագավորեն խաղաղությունն ու սերը։
Իսկ մեր սիրելի կանանց, մեր կյանքի գեղեցիկ ուղեկիցներին ցանկանում եմ, որ հերոսությամբ հաղթահարեն կյանքի դժվարություններն ու փորձությունները, և մեր դեմ լարված բոլոր դավերն ու հարվածները աղոթք ու սեր դառնան ձեր ճանապարհին։
Երջանկությո’ւն եմ մաղթում բոլորիդ»,- գրել է նա։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի