Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Թուրքիայի ոչ մի ցանկություն չիրականացավ, իսկ Ռուսաստանը պարզապես ֆիքսեց իր բոլոր հաջողությունները․ Ալեքսանդր Խրամչիխինը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին

 

Տեղի ունեցած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ Ռուսաստանը ֆիքսել է այն բոլոր հաջողությունները, որոնց հասել էր սիրիական բանակը վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ դա իրականում Ռուսաստանի հաղթանակն է։

«Այլ հարց է, որ չհաջողվեց ազատագրել Իդլիբն ամբողջությամբ։ Սակայն այս փուլում դա քիչ հավանական էր։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է փուլերով։ Պարզապես որոշակի փուլեր են տեղի եղել, և Պուտին-Էրդողան հանդիպումն էլ ֆիքսեց դրա արդյունքները»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև 6 ժամ տևած հանդիպում։ Պուտինը թուրք պաշտոնակից Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտնել էր, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար:

Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ դժվարանում է ասել, թե ի սկզբանե ինչ խնդիրներ էին դրել իրենց առջև Ռուսաստանն ու Թուրքիան, քանի որ չէին ներկայացնում, թե իրականում ինչ են ցանկանում։ «Բայց եթե հաշվի առնենք նրանց հրապարակային հայտարարությունները, պետք է նկատենք, որ Թուրքիայի ոչ մի ցանկություն չի իրականացել, իսկ Ռուսաստանը պարզապես, կրկնեմ, ֆիքսեց իր բոլոր հաջողությունները»,- ասաց նա։

Նա չհամաձայնեց վերլուծությունների հետ, որ Թուրքիան բանակցություններից շահած դուրս եկավ։ Անգամ նկատեց, որ այն, որ ինքը կարող է հարձակվել սիրիական բանակի վրա, եթե սպառնալիք լինի, Թուրքիայի հայտարարությունն է։

«Պայմանավորվածություններում դա ոչ մի կերպ չի երևում։ Դա Էրդողանի հայտարարությունն է։ Ինչն է իր նպատակը, չգիտեմ։ Պետք է նկատել, որ Թուրքիան քսան անգամ հայտարարել է, որ սիրիական բանակը պետք է վերադառնա իր նախնական դիրքերին, սակայն նման բան այդպես էլ չի լինում»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկումներին, թե մոսկովյան պայմանավորվածությունները ժամանակավոր են, դրանք լրացնում են Սոչիի, Աստանայի պայմանավորվածություններին, Ալեքսանդր Խրամչիխինը նշեց․

«Դրանք իրականում ֆիքսում են նոր իրավիճակ, որովհետև այդ բոլոր պայմանավորվածությունների արդյունքում, Սիրիան Ռուսաստանի օգնությամբ աստիճանաբար ազատագրում է ավելի ու ավելի շատ տարածքներ և բոլոր այդ դեէսկալացիոն շրջանները, որոնք ֆիքսվել են 2018 թվականին, արդեն լիկվիդացվել են։ Մնացել է միայն Իդլիբի կեսից ավելի քիչ տարածք, որ ազատագրվի»,- ասաց նա։

Մի քանի ամսից, նրա կանխատեսմամբ, կլինի ևս մեկ նման փուլ, որի արդյունքում ևս որոշակի տարածքներ կազատագրվեն։ «Թուրքիան այլևս չի կարող վերականգնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում։ Անկասկած, Թուրքիան այն արդեն ամբողջությամբ կորցրել է։ Դրա համար էր Էրդողանը զայրույթից պայթում․ նա կորցրել է համարյա ամեն ինչ։ Նա հիմա էլ քիչ բան չկորցրեց»,- ասաց նա։

Ալեքսանդր Խրամչիխինը նաև չհամաձայնեց դիտարկումների հետ, որ Թուրքիան, այնուամենայնիվ, Ռուսաստանի իր գործընկերոջ հետ բանակցությունների հետ արդյունքում իր դեմքը պահեց։ «Էրդողանը մի քանի անգամ հայտարարել էր, որ սիրիական բանակը կվերադառնա իր նախնական դիրքին, և նա դրան կհասնի ուժով, եթե նրանք իրենց կամքով հետ չքաշվեն։ Ոչ մի նման բան տեղի չունեցավ։ Թե ի՞նչ դեմքի պահմանման մասին է խոսքը, չեմ կարող ասել»,- ասաց նա։

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև հանդիպմանը նախորդել էր Թուրքիայի արգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև հանդիպումը։ Վերլուծություններին, թե այդ հանդիպման ժամանակ քննարկված ղարաբաղյան հիմնախնդիրը, կլինի նաև Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում, ռուսաստանցի փորձագետը լուրջ չվերաբերվեց։

«Ես դա բացառում եմ։ Ներկայումս նրանք Լեռնային Ղարաբաղի համար ժամանակ չունեն։ Կարծում եմ, որ հանդիպումն ամբողջությամբ նվիրված էր սիրիական հակամարտությանը»,- ասաց նա։

Խոսելով միջազգային այլ խաղացողների՝ սիրիական գործընթացներում ակտիվության մասին՝ վերլուծաբանը նկատեց՝ նրանք ձեռնպահ են մնում։ «Իրանն է Ռուսաստանի հետ աշխատում։ ՆԱՏՕ-ն, ինչպես ակնկալվում էր, հայտարարեց, որ չի պատրաստվում օժանդակել Թուրքիային։ Ուրիշ ոչ ոք ոչինչ չի անի։ Ես որևէ նախապայման չեմ տեսնում, որ այս առումով իրավիճակ կփոխվի»,- ասաց նա։