Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը (տեսանյութ)
Երեկ՝ մարտի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին ընդառաջ Երևանի մետրոպոլիտենում իրականացնում էր «Այո»-ի քարոզարշավ: Քարոզարշավի ընթացքը ուղիղ հեռարձակմամբ լուսաբանվում էր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով:
Երեկ համացանցում մեծ արագությամբ տարածվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է երիտասարդ աղջիկը պատռում Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված բուկլերտը՝ «Հպարտ քաղաքացու անձնագիրը», և այն նետում Նիկոլ Փաշինյանի վրա:
Իրականում երիտասարդ աղջիկը միակը չէ, ով հրաժարվել է վերցնել Փաշինյանի տված բուկլետը:
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի առաջին րոպեներին Նիկոլ Փաշինյանը դստրերի՝ Մարիամի և Շուշանի հետ մոտենում են նստարանին նստած մի աղջկա: Շուշանը զամբյուղից ծաղիկ է հանում և մեկնում երիտասարդ աղջկան: Աղջիկը, սակայն, հրաժարվում է վերցնել ծաղիկը: Նիկոլ Փաշինյանը դա նկատելով առաջարկում է վերցնել «Հպարտ քաղաքացու անձնագիր» բուկլետը, ինչն աղջիկը նույնպես հրաժարավում է վերցնել և վեր կենալով նստարանից հեռանում է:
Տեսանյութը՝ ստորև:
Աղբյուրը՝ antifake.am


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի