«Ընտրեք՝ ում ուզում եք, բայց եկե՛ք լինենք միակամ, թույլ չտանք՝ մեզ պառակտեն». Վիտալի Բալասանյան
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական հանդիպումների շրջանակում մարտի 6-ին այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց, Դաշուշեն, Խաչմաչ, Մխիթարաշեն, Մոշխմհատ, Շոշ, Ջրաղացներ գյուղեր, որտեղ հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ։
«Արցախի հարցը տարիներով փորձ է արվել լուծել ռազմական ճանապարհով՝ դեռեւս նախորդ դարի 20-ական թվականներից։ Նույն փորձը կատարվեց 1988-ին, երբ մեր ժողովուրդն ազգային զարթոնք ապրեց եւ ոտքի կանգնեց»,- ասել է Բալասանյանը։
Վիտալի Բալասանյանը հանդիպումն սկսել է բնակիչների հետ անմիջական հարցուպատասխանով՝ նշելով, որ ուզում է խոսել այն մասին, ինչն իրապես այսօր հուզում եւ հետաքրքրում է մարդկանց։ Պատասխանը, ինչպես գրեթե բոլոր հանդիպումներում է, այն էր, որ առաջնայինը, իհարկե, բոլորի համար Արցախի անվտանգությունն է։
Բալասանյանը հավաքվածներին հիշեցրել է, որ Ասկերանը եղել է Արցախյան գոյամարտում ամենակազմակերպված շրջաններից մեկն՝ իր թիկունքով եւ զորքով, որտեղ բնակչությունը շատ արագ, պայքարի հենց առաջին օրերից, մեկ բռունցք դարձավ եւ արժանի հակահարված տվեց ադրբեջանցիների նախահարձակ գործողություններին։
«Ուզում եմ այժմ էլ նման համախմբվածություն դրսեւորենք, լինենք կուռ մեր շարքերում։ Ցավում եմ, շատ եմ ցավում, բայց վերջին տարիներին Արցախում պառակտիչ գործողություններ են արվել, այժմ էլ արվում են, ինչը շատ վտանգավոր է։ Մենք եւս մեղավոր ենք դրանում, թույլ ենք տվել նախորդ տարիներին, նախորդ ընտրություններում եւս տարանջատել «սրա մարդը», «նրա մարդը» թիմերի։ Ընդհուպ՝ գյուղապետի ընտրություններում։ Չպիտի՛ թույլ տայինք։ Ամեն մեկն ունի ազատ ընտրության իրավունք, եւ դա համայնքը խմբերի բաժանելու պատճառ չպետք է լինի։ Վտանգավոր է, ընտրեք՝ ում ուզում եք, բայց եկե՛ք լինենք միակամ, միասնաբար պայքարենք մեր խնդիրների լուծման համար»,- ասել է Բալասանյանը։
Նախագահի թեկնածուն կրկին ու կրկին բոլորին կոչ է արել՝ ընտրության գնալիս, հիշել, որ, այո՛, այսօր էլ մեր պայքարը հանուն Արցախի անվտանգության շարունակվում է, եւ այս ընտրությունն այդ առումով էլ վճռորոշ է լինելու:
![]()
![]()























































Կեղտոտ խաղերի մասնակիցները պատասխան են տալու ժողովրդի առջև՝ օրենքի ողջ խստությամբ. Չափերը մի անցեք
«Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել». Վիտալի Բալասանյան
«Տարածքներ չեն հանձնվելու, իրականացնելու ենք Արցախի համաչափ զարգացման ծրագրեր». Վիտալի Բալասանյան
Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել. Վիտալի Բալասանյան
Վիտալի Բալասանյանը հրավիրվե՞լ է ՀՔԾ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին