Պայքար՝ 25 տոկոսի համար. Հանրաքվեն վտանգի տակ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Գրիգորյանը պարտաճանաչ հաճախում է Սահմանադրական դատարան։ «Սպասում է հանրաքվեի արդյունքներին»,- ասաց մեր աղբյուրը՝ տեղեկացնելով, որ նա այլեւս չի օգտվում ՍԴ-ի կողմից իրեն հատկացված ավտոմեքենայից․ այն ՍԴ բակում կանգնած է, սակայն ՍԴ-ի հատկացրած բջջայինից, աշխատավարձից, մնացյալ «հմայքներից» դեռ օգտվում է:
Իսկ եթե հանրաքվեն տապալվի, ի՞նչ է անելու այդ ժամանակ։ «Հանրաքվեն, այո, վտանգի տակ է. հանրաքվեն դավադրություն էր Նիկոլ Փաշինյանի դեմ»: Ո՞ւմ կողմից: «Այն հեղինակողների։ Այս ողջ սցենարը, որ ՍԴ-ն իրավական չէ, դատավորները դատավորներ չեն, Վահեն ՍԴ նախագահ է, ո՞վ էր հեղինակը»:
Վահե Գրիգորյա՞նը, բայց նա այդքան մեծ «դավադրության» ընդունակ կարդինա՞լ է։ «Իհարկե` ոչ, նա ընդամենը փաստաբան է»: Ի՞նչ ասել է դավադրություն՝ ինչո՞վ, 70 տոկոս ձայն ստացած վարչապետ է, ի՞նչ դավադրություն կարող են հյուսել իր դեմ, հանրաքվեն ինչո՞ւ չպետք է հաղթի։
«Այո, բայց միայն այն հանգամանքը, որ 70 տոկոս ձայն ստացած, ժողովրդի անվերապահ աջակցությունն ունեցող առաջնորդն այսօր տնից տուն ընկած` «այո» է քարոզում՝ ընդամենը 25 տոկոսի համար այդպես պայքար է մղում, դա արդեն խոսում է այն մասին, որ ինքն էլ է հասկանում, որ 70 տոկոս չունի, եւ հանրաքվեն իր դեմ դավադրություն էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից