Հնարավոր է՝ հիփոթեքային վարկի համար վերադարձվող եկամտահարկի ծրագիրը դադարեցվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հիփոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը իսկական գլխացավանք է դարձել պետական բյուջեի համար: Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց, որ ԱԺ պատգամավորներից մեկը կառավարությանն առաջարկել է ծրագիրը այս վիճակով կանգնեցնել. «Այդ հավելյալ գումարը, որ պետք է տանք քաղաքացիներին, դրանով սոցիալական բնակարանաշինություն կիրականացնենք: Դա էլ գաղափար է, որը քննարկում ենք»:
Այս ծրագիրը ներդրվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ՝ կապիտալ շինարարությունը վերակենդանացնելու հիմնավորմամբ:
Նկատենք, որ ծրագիրը կանգնեցնելու վերաբերյալ կառավարության ձեռնարկած քննարկումները խիստ մտահոգել են այն երիտասարդ ընտանիքներին, որոնք օգտվում են այդ ծրագրից:
Սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց. «Ովքեր օգտվում են այս ծրագրից, շարունակելու են օգտվել»: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ առաջիկա օրերին մեկ այլ առաջարկությամբ կդիմի ՀՀ կառավարություն. «Մոտ 10 օրից կվերջացնեմ եւ կուղարկեմ կառավարություն:
Ես առաջարկում եմ, որ այդ իրավունքը գործի մինչեւ 30 մլն դրամ արժողության բնակարանների համար»:
Սակայն նրա առաջարկության մեջ բացակայում է երկրորդային շուկային վերաբերող կետը. «Ոչ, ոչ... մտածում եմ դրա շուրջ, բայց կարծում եմ, որ դա ճիշտ չի լինի, որովհետեւ չարաշահումների տեղիք կտա: Այսինքն՝ ֆիկտիվ ձեւակերպում կանեմ, որ բնակարան եմ գնել իմ բարեկամից, ընկերոջից, եւ կշրջանցեմ եկամտահարկ մուծելու այդ հանգամանքը»:
Նշենք, որ եթե 55 միլիոն դրամ շեմը նվազեցվի՝ հասնելով 30 մլն դրամի, ապա բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ կօգտվեն ծրագրից եւ բնակարանատեր կդառնան, մնում է կարողանան այդ գնով տուն գտնել, ինչը շատ դժվար է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից