Իշխանությունն այսօրվանից սկսում է. պատգամավորները դռնեդուռ ընկած քարոզ կանեն
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներկայացուցիչները հրահանգել են, որ այսօր առավոտվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ՔՊ-ականները պետք է դուրս գան փողոց եւ ակտիվ քարոզչություն սկսեն՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված:
Ըստ մեր տեղեկությունների՝ Երեւանի բնակիչ հանդիսացող բոլոր պատգամավորներին հանձնարարված է շրջել բակերում՝ ձեռքին ունենալով «ԱՅՈ» քարոզող պաստառներ եւ թռուցիկներ:
Հանձնարարված է քարոզչություն անելիս իրականացնել նաեւ ակտիվ լուսաբանում՝ հրապարակել լուսանկարներ, տեսանյութեր սոցիալական ցանցերում, համացանցում, ցույց տալ, որ հասարակության մեծամասնությունը «ԱՅՈ» է քվեարկելու:
Այսինքն՝ ըստ էության, իշխանությունները այսօրվանից լծված են լինելու ակտիվ քարոզչության: Մարզերում եւս այս օրերին ակտիվ կլինեն ՔՊ-ականները եւ մարզից ընտրված օրենսդիրները, ամենօրյա ռեժիմով հանդիպումներ կունենան: Իսկ եկող շաբաթ ակտիվ քարոզչություն կանի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մարզերում կշրջի:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանրաքվեից 10 օր առաջ իշխանությունները նպատակ ունեն իրենց բոլոր ուժերը կենտրոնացնել հանրաքվեի աշխատանքների վրա, որպեսզի այսքան քննարկումներից հետո ունենան աննախադեպ արդյունք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից