«Նույնիսկ այս խեղճ երեխայից են հրաժարվում հոր հարազատները, երեխան խնամակալ չունի». դպրոցի տնօրենը մանրամասներ է հայտնում 13-ամյա աղջկա մասին
«Երեք տարի առաջ է աղջկա հայրը մահացել: Դե իմացել ենք, որ մայրը ինչ-որ մեկի հետ կապված է, վերջինիս պատճառով ամուսնու հարազատներն ընդհանրապես իրենց հետ ոչ մի առնչություն չեն ունեցել: Եղբայրը հորաքրոջ մոտ է ապրում: Նազելիին էլ է հորաքույրը ուզել տանի իր հետ, մայրը չի տվել: Այս պահին էլ բոլոր հարազատները նույնիսկ հրաժարվում են հուղարկավորելուց: Նույնիսկ այս խեղճ երեխայից են հրաժարվում հոր հարազատները: Այս պահին երեխան խնամակալ չունի. մոր կողմից մարդ չի ներկայացել, մի քեռի ունի՝ Գերմանիայում է ապրում, բայց…
Նորմալ երեխա էր՝ աշխույժ, ամեն օր դասերին պատրաստ: Այսօր շարադրություններն էի կարդում, թեմատիկ գրավորներն էի նայում: Ամբողջ կիսամյակի ընթացքում այդ երեխան 4 օր է բացակայել, որի համար բժշկի թուղթ է ներկայացրել: Զարմանում եմ, թե ինչու է նման բան պատահել իր հետ: Չեմ կարող ասել՝ երեխու մոտ ինչ-որ վախ է եղել, որի մասին չի արտահայտվել: Մենք գերազանցիկ աղջիկ ունենք, Մարիամիկի հետ էր մտերիմ հարաբերությունների մեջ: Նազելին ոչ բացակայել է, ոչ անպատրաստ է դասերին եկել: Առավոտյան դասղեկի հետ էր դասի գալիս: Եթե երեխայի մոտ ինչ-որ բան նկատեինք կամ վարքագծի մեջ փոփոխություն, մենք ուշադրության կենտրոնում կպահեինք: Երեխան անխնամ չի եկել դպրոց. մաքուր, նորմալ հագնված, չեմ զգացել, որ անուշադրության է մատնված, մոր կողմից Նազելիի հանդեպ բացթողում չենք նկատել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Գյումրու Օյունջյան կրթահամալիրի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցած դաժան ծեծի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող 13-ամյա աղջկան:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ 13-ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»:
Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ աղջիկը ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից