Պարտադիր կուտակային համակարգը անարդյունավետ եւ անարդար է, որը պետք է օր առաջ վերացնել. Պարսյանը միֆեր նշեց
ՀՅԴ-ի դիրքորոշումը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ նույն է եղել թե իշխանության եղած ժամանակ, թե հիմա: Այս մասին ՀՅԴ Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա նշեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված մի քանի միֆեր կան. «Առաջինն այն է, որ այդ միջոցները երաշխավորված են եւ այդ գումարները մենք ստանալու ենք: 2019-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ այդ ֆոնդերի ձեռքում է գտնվում 244 մլրդ դրամ գումար եւ պետությունը չի կարող երաշխիք տալ այդ միջոցների համար: Անգամ դրա կեսի համար չի կարող տալ երաշխիք՝ հաշվի առնելով, որ այդ գումարներն աճելու են տարիներ շարունակ: Սա լուրջ ֆինանսական ռիսկեր է պարունակում:
Մյուս միֆն այն է, որ մենք անցել ենք անվերադարձելիության կետը. Նման բան գոյություն չունի: հունգարիան 1997 թվականին ընդունեց այդ համակարգը, իսկ 2010-ին հրաժարվեց՝ 13 տարի հետո: Դանիոն ընդունեց 1998-ին, հրաժարվեց 2010-ին՝ 12 տարի հետո: Սլովակիան 2004-ին ընդունեց, 2009-ին հրաժարվեց: Այսինքն սա համակարգ է, որի անարդյունավետությունն արդեն կա եւ լավագույն օրինակներից մեկը Չիլին է: 2008 թվականին եկել էր ժամանակը, որ պետք է արդեն կենսաթոշակ կա, եւ պարզվեց, որ կենսաթոշակառուների 88 տոկոսը ստանալու են նվազագույն աշխատավարձից ցածր կենսաթոշակ, մինչդեռ նախատեսվում էր միջին աշխատավարձի 40 տոկոսի չափով»:
Պարյանը նկատեց, որ այս համակարգի դեպքում հատկապես ցածր թոշակ են ստանալու 3 եւ ավելի երեխաներ ունեցող կանայք, քանի որ այդ տարիներին նրանք չեն աշխատել եւ ոչինչ չեն կուտակել: «Սա անարդյունավետ եւ անարդար համակարգ է, որը պետք է օր առաջ վերացնել»,-ընդգծեց տնտեսագետը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից