Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարության ընթացքում տուժածներ չպետք է լինեն. փաստաբան
Հատուկ քննչական ծառայությունը եւ ՀՀ գլխավոր դատախազությունը նորարարական մոտեցում են ցուցաբերել, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությանը տուժածներ են հայտնվել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը:
Փաստաբանը շեշտեց, որ սահմանադրական կարգի տապալման գործով որպես տուժածներ կարող են հանդես գալ կա՛մ երկրի ամբողջ բնակչությունը, կա՛մ Սահմանադրությունը, այլ տուժածներ չեն կարող լինել (խոսքը դատարանում 2008-ի մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայության մասին, չնայած մարդկանց մահվան հանգամանքները դատավարության ընթացքում չեմ քննվում` խմբ.):
Արամ Վարդեւանյանը նշեց, որ այս միջնորդությունը, ինչպես նախկինում մի շարք այլ ներկայացվածներ, կքննվի այս փուլում:
Խոսելով դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ինքնաբացարկի մասին միջնորդության մերժման մասին, Արամ Վարդեւանյանը շեշտեց, որ միջնորդություններում նշվել են այն հանգամանքները, որոնք օբյեկտիվ դիտորդի մոտ կասկածներ են հարուցում դատավորի օբյեկտիվության վերաբերյալ: Որպես հիմնավորում` փաստաբանը մատնանշեց այն հանգամանքը, որ Մութաֆյանի եւ Օհանջանյանի մասնակցությամբ միջադեպի ժամանակ, եւ տեսանյութը կա համացանցում, Ռոբերտ Քոչարյանի անունը կամ գործը չի նշվում: «Սակայն Աննա Դանիբեկյանը վկայություններ է տալիս առ այն, որ իրեն հարցրել են Քոչարյանի գործի մասին: Բայց եթե չեն հարցրել, իսկ նա վստահ է, որ հարցրել են, ստացվում է, որ նա ներքին համոզմունք ունի, ինչպե՞ս կարող է նա օբյեկտիվ լինել: Արդյո՞ք սա չի խոսում է նրա ներքին տրամադրվածության մասին»,- հարց ուղղեց փաստաբանը` հավելելով, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ էր հայտարարել իր օբյեկտիվության մեջ կասկածելու ավելի քիչ հիմքերի առկայության դեպքում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից