Ադրբեջանցի դիվերսանտներն օգտագործել են գերմանական ականորսիչ
Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած դիվերսիայի փորձի ժամանակ ադրբեջանցի զինծառայողները օգտագործել են գերմանական արտադրության ականորսիչ սարք։ Razm.info մասնագիտացած կայքը պարզել է, որ այդ սարքը գերմանական Vallon ընկերության VMH3CS ականորսիչն է։
Կայքի մասնագետները նաև պարզել են, որ նման ականորսիչ նկատվել է Ադրբեջանում հումանիտար ականազերծումով զբաղվող ANAMA գործակալությունը։ Բանակի և սահմանապահ ծառայության մոտ նման սարքերի առկայության մասին տեղեկություններ չեն եղել։
Այս ամենից կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը հումանիտար առաքելության անվան տակ Գերմանիայից գնել է սարքավորումներ, որոնք, փաստացի, որպես զենք են օգտագործվում Հայաստանի սահմանի ուղղությամբ դիվերսիա իրականացնելու փորձի ժամանակ։
Ստորև՝ ՀՀ ՊՆ հրապարակած լուսանկարը, որում ադրբեջանցիների թողած սարքն է։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից