Միանգամից երկու կոպիտ սխալ՝ վարչապետի գրառման մեջ (լուսանկար)
Նախօրեին ՀՀ վարչապետը, վերջին շրջանում նաև ՀՀ գլխավոր համաճարակաբանի գործառույթները ստանձնած Նիկոլ Փաշինյանը Կորոնավիրուսի հետ կապված խուճապը ցրելու համար հերթական հակախուճապային գրառումն արեց: Նա, մասնավորապես լուսանկար հրապարակեց, որն արտացոլում է համաճարակային իրավիճակն՝ ամբողջ աշխարհում:
Գրառման բովանդակությունն հետևյալն է.
«Ըստ preventepidemics.org կայքի համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր։ Առավել լավ պատրաստվածության ցուցանիշը 80 և ավելի բարձրն է»:
Զավեշտալին այն է, սակայն, տվյալները նոր չեն, այլ արտացոլված է 2016 թվականի պատկերը: Փաստորեն դա նկատել են մասնագետներն ու ֆեյսբուքյան օգտատերերերը, իսկ Նիկոլ Փաշինյանին տեղեկատվությունը տրամադրողները՝ ոչ:

Սա սխալ ցուցանիշների հրապարակաման առաջին օրինակը չէ, ցավոք, բայց այս գրառման մեջ առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք՝ ՀՀ վարչապետը, ով մեկ տարի առաջ բարձրագոչ հայտարարություններ էր անում, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, իր էջում հրապարակում է լուսանկար, որտեղ Արցախը ՀՀ կազմում չէ, այլ Ադրբեջանի:
Սա, ի դեպ, չի վրիպել նաև այլ օգտատերերի աչքից:




Հատկանշանական է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ներկայացնող քարտեզի լուսանկարը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի էջում, իսկ նա ժամեր հետո գրառում է անում Արցախի մասին: Ցավոք, բայց ՀՀ վարչապետի խոսքի և գործի պարադոսքն արդեն սովորական է դառնում:
Աղբյուրը՝ yerevan.today


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից