«Ոչ» քարոզչական կողմի հայտարարությունը
Հարգելի՛ քաղաքացիներ,
«Ոչ» քարոզչական կողմը մեկնարկում է վստահված անձանց կազմի համալրման գործընթացը:
Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմը որպես վստահված անձ ներկայացնելու ցանկություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խնդրում ենք մինչև սույն թվականի մարտի 15-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել.
1. Համառոտ ինքնակենսագրություն, ներառյալ՝
1.1. ընտրական գործընթացներում առկա փորձը,
1.2. վստահված անձ լինելու փորձը (այդ թվում՝ ներկացնող քաղաքական ուժի անվանումը),
1.3. կուսակցական պատկանելությունը (ի սկզբանե՝ մինչ օրս),
1.4. համառոտ աշխատանքային փորձը (ի սկզբանե՝ մինչ օրս):
2. Այն ընտրատեղամասերը կամ բնակավայրերը, որտեղ ցանկանում եք հանդես գալ որպես վստահված անձ:
3. Համառոտ Ձեր մոտեցումը հանրաքվեի դրված հարցին (2-3 պարբերությունից ոչ ավել)։
4. Կոնտակտային տվյալներ։
Միաժամանակ հայտնում ենք, որ վստահված անձանց աշխատանքը չի վարձատրվելու և իրականացվելու է բացառապես կամավորական հիմունքներով։
«ՈՉ» քարոզչական կողմ


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից