Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք Եվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթը Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWW Միացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ում Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի Գաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակ Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանությունՔննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցերՇրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենքԵվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթըԹանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահներըԵրևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆՌուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWWՄիացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ումԴատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել ԿարապետյանիԳաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակԵրևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմերՈւսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքներըՖլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ Դոնալդ ԹրամփիԵթե ցանկանում եք իրական փոփոխություններ ստեղծել, մի՛ դուրս եկեք միջազգային խաղի կանոններից. Դանիայի վարչապետ Մետտե ՖրեդերիկսենԳողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներԺամանակակից շենքային պայմաններ, սպասարկման առավել բարելավված միջավայրՌուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումՍահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ ԹագավորությունՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ըԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. ՌուբիոԸնտրակաշառք տալու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել. հրապարակվել է հերթական ձայնագրությունըՔննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունըՌուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառովԿասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՈստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից«Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել էԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
Մամուլ

«Ժամանակին օգնել եմ Նիկոլ Փաշինյանին և Հայկ Գևորգյանին, երբ նրանք անազատության մեջ էին»․ «Վստրեչի Ապեր»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 4-ի, լույս 5-ի գիշերը, ժամը 2-3-ի սահմաններում, հարյուրավոր ոստիկաններ, մի մասը՝ դիմակավորված, ներխուժել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի առանձնատուն եւ դրան հարակից այլ տներ ու վայրագություններ արել։ Կոտրել են տան դռները, պատուհանները։ Թեպետ երկաթյա դռներն այդպես էլ չեն կարողացել կոտրելով բացել՝ ուժները չի հերիքել։ Մտել են սենյակներ, տակնուվրա արել ամեն ինչ, քաշքշել Արամ Վարդանյանի մորը, ընտանիքի այլ անդամների, վախեցրել նրա հնգամյա թոռնուհուն, որը վախից կորցրել է խոսելու ունակությունը եւ տեղափոխվել հիվանդանոց։ Այնուհետեւ բերման են ենթարկել Վարդանյանի եղբորորդուն, այլ անձանց, նաեւ հարակից բնակարաններից, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Արամ Վարդանյանի հետ։

Երեկ մենք այցելեցինք Արամ Վարդանյանի առանձնատուն եւ ականատես եղանք այս ամենին։ Արամ Վարդանյանը ո՛չ ներխուժման, ո՛չ մեր այցելության պահին բնակարանում չէր, թեեւ մի քանի օր է՝ Հայաստանում է։ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանն իր վստահորդի տան բակում ներկայացրեց եղելությունը, ասաց, որ ունեն տեսագրություններ, եւ ոստիկանների գործողությունները որակեց գազանություն։ Նաեւ ասաց, որ ինքը ներխուժումից 15 րոպե անց արդեն եղել է Վարդանյանի բնակարանում, եւ ամեն ինչ իր աչքի առջեւ է տեղի ունեցել։ Սահակյանը փորձել է պարզաբանում ստանալ ոստիկաններից, այդ թվում՝ ներխուժման գործողությունն անձամբ տեղում համակարգող Էրեբունու ոստիկանապետից, սակայն նրան որեւէ բացատրություն չի տրվել, խուզարկության կամ այլ գործողության մասին որեւէ օրինական փաստաթուղթ չի ներկայացվել։ Սահակյանն ասաց նաեւ, որ ոստիկաններն իրենց հետ տարել են Վարդանյանի տան տեսախցիկների ինֆորմացիան կրող DVR սարքերը, նաեւ տեղի է ունեցել հափշտակություն՝ ոստիկանների հեռանալուց հետո հայտնաբերել են, որ տնից բացակայում են Վստրեչի Ապերի ոսկյա շղթան եւ օծանելիքը, գումար։

Երեկ օրվա ընթացքում, երբ արդեն աղմուկ էր բարձրացել, ոստիկանությունից պարզաբանեցին, թե «կոնկրետ քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում»: Թե ինչ քրգործ է, անհասկանալի է։ Փաստաբանն ասաց՝ ինչ-որ քաղաքացու ցուցմունքի հիման վրա հարուցված քրգործ է, որ իբրեւ թե Վստրեչի Ապերի «մարդիկ» 2016 թվականին մարդ են առեւանգել եւ մեքենա են գողացել։

Օրվա վերջում մենք զրուցեցինք Արամ Վարդանյանի հետ, որի տեղը հայտնի չէ։ Նա բավականին ուշագրավ բաներ ասաց։ Նախ ասաց, որ երկու ամիս ինքը երկրում չէր, եւ այդ ընթացքում իրեն զանգահարել է ինչ-որ «իքս» անձ եւ գործարք առաջարկել։ Գործարքը հետեւյալն է եղել՝ նրան պետք է «փռեին ասֆալտին»։ Ինքն առերեւույթ համաձայնել է եւ որոշել է մարտի 1-ին վերադառնալ Հայաստան։

«Ինչ-որ «իքս» անձնավորություն զանգահարեց ինձ՝ գործարք առաջարկելու միտումով, որ, գիտե՞ս ինչ՝ արի Հայաստան, պայմանավորվենք, էդ գործողությունը կանենք, ե՛ւ քո համար լավ կլինի, ե՛ւ կոնկրետ մարդկանց համար․ երեւի պաշտոնի բարձրացում պիտի ստանային ինչ-որ մարդիկ։ Ես ասացի՝ հա, համաձայն եմ։ Եվ երբ որ եկավ գործարքի ժամանակը, դե, պարզ է, ինձ իմացող մարդիկ գիտեն՝ ես գործարքի գնացող չէի, այսպես ասած՝ խաբեցի իրենց, չստացվեց իրենց մոտ, ու այդտեղից սկսվեց իրենց էս հոգեխանգարմունքը՝ տուն ջարդելը, երեխային վնաս տալը եւ այլն, եւ այլն»,-ասաց նա։

Փորձեցինք հստակեցնել՝ գործարքն ինչի՞ շուրջ պետք է կայանար, ի՞նչ էին իրեն առաջարկում։ «Գործարքը նրա շուրջ էր լինելու, որ մի էնպիսի իրադրություն ստեղծվի, որը որ չէր ստացվել իրենց մոտ երկու անգամ, որ ինձ պառկեցնեն ասֆալտին, նկարեն։ Բայց ես չգնացի գործարքի»,-ասաց նա։ Վարդանյանը նաեւ նշեց, որ ինքը որեւէ քննությունից չի խուսափում՝ թող ծանուցեն, հրավիրեն, պատրաստ է ներկայանալ, նախկինում էլ, երբ հրավիրել են, ներկայացել է։

Նա այլ ուշագրավ բաներ էլ ասաց՝ կապված Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի հետ, թե ինչպես է ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանն անազատության մեջ էր գտնվում, օգնել Փաշինյանին եւ նրա ընտանիքի անդամներին։ «Իրենք հասցրեցին նրան, որ իմ հինգ տարեկան թոռնիկն էսօր խոսելու խնդիր ունի, ու ես չեմ ուզում հիմա խղճահարություն առաջացնել, Աստված կա վերեւը։ Եվ ես իմ տրամաչափից գտել եմ ցածր՝ սենց բաներ խոսելը, բայց որ իրենք իմ հինգ տարեկան թոռնիկին հասցրին էդ վիճակին, ես հիմա պետք է խոսեմ։ Խոսեմ նրանից, որ երբ նույն մեր շատ սիրելի վարչապետը նեղ դրության մեջ էր, ինքն էլ կունենար էդ ժամանակ երեւի հինգ տարեկան երեխա։ Ու ինչ-որ անհանգիստ դրության մեջ էր իր ընտանիքը, եւ ինքը միջնորդավորված՝ լրագրողներ Գոհար Վեզիրյանի, Շողեր Մաթեւոսյանի, Ավետիս Բաբաջանյանի, նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի միջոցով դիմում են ինձ, որ օգնեմ։ Ու գիշերը ժամը 2-ին Գոհար Վեզիրյանը զանգում է ինձ, հանում քնից, թեպետ ժամը կապ չունի, երբ ուզեր, կարող էր զանգել, բայց ես կարողացա ստեղծել իրավիճակ, դա կլիներ թե՛ իմ խորհուրդներով, թե՛ այլ տարբերակով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդորրն էդ գիշեր ապահովվի, իրենք հանգիստ քնեն։ Համենայնդեպս, նեղության մեջ գտնվող մարդու ընտանիքին, ես մտածեցի, որ կարողացա մի փոքր բանով թեկուզ օգտակար լինեմ»,-ասաց Արամ Վարդանյանը։

Ըստ նրա՝ այս պահքի շրջանում ով որ այս հրամանը տվել է՝ գուցե շահարկելով վարչապետի անունը, որ գան, իր տուն ներխուժեն եւ հինգ տարեկան երեխային հասցնեն հիվանդության աստիճանի, մինչդեռ ինքը ժամանակին է հակառակն արել իրենց հանդեպ, ու սա բումերանգի պես վերադառնալու է իրենց։

«Կարող են հարցնել նաեւ Հայկ Գեւորգյանին՝ իրենց ներկայիս պատգամավոր, որ նախկինում Փաշինյանի թերթի լրագրողն էր։ Էլի նույն անձանց միջոցով՝ Շողեր Մաթեւոսյան, Գագիկ Ջհանգիրյան եւ այլն, միջնորդել են, որ օգնեմ։ Էլի ինչ-որ խնդիրների մեջ էր ընկել Հայկը, ու ես էլի իմ խորհուրդներով, ուրիշ ինչ-որ դրսեւորումներով օգտակար եղա, ու հիմա էս մարդիկ էս ձեւով երեւի ուզում են իրենց «պարտքը» տան ինձ։ Բայց ես ինչ արել եմ իմ կյանքում, միայն տիեզերքից է հետ գալու, ես ոչ մեկից փոխհատուցում չեմ սպասել։ Դա՝ կոնկրետ կապված այն երեւույթների հետ, երբ որ իրավապահ համակարգի էդ չինովնիկները, որ վարչապետի անունը տալով, որ նա է հրաման տվել, որ այսպիսի միջոցառում լինի, էսպիսի քայլերի են դիմում»,-ասաց նա։

Մեր ճշտող հարցին՝ ինքը Նիկոլ Փաշինյանին եւ Հայկ Գեւորգյանին օգնել է քրեակատարողական հիմնարկո՞ւմ, թե՞ նրանց ընտանիքներին է օգնել դրսում, Վարդանյանն ասաց՝ ե՛ւ նա, ե՛ւ նա։ Նաեւ նշեց, որ գործող պաշտոնյաներից էլի մարդիկ են եղել, որոնց ինքը ժամանակին օգնել է, երբ նրանք անազատության մեջ են եղել, եւ եթե այդ պաշտոնյաներն այսօր տղամարդկություն ունենան, կխոստովանեն։ «Ես երբեք չեմ վախեցել, որ մեկը իմանա, կնեղանա ինձանից, որ ես իրենց օգնել եմ։ Ես համարել եմ՝ նեղն են, օգնել եմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: