ԾԵծի ենթարկված փոխգնդապետի գործով մեղադրյալն ազատ արձակվեց. Վերաքննիչ դատարանը բավարարեց գրավի միջնորդությունը
Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանն ազատության մեջ է. Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը եւ գրավով ազատ արձակելու որոշում կայացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Զավեն Գրիգորյանի պաշտպան Լեւոն Սահակյանը։
«Առաջին ատյանի կայացրած որոշման դեմ բողոք էինք ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Միջնորդել էինք գրավի կիրառել, սահմանելով 501 հազար դրամ գրավի չափը կամ ավելին, եթե դատարանը կցանկանա։ Դատարանը 1 միլիոն 500 հազար դրամ գրավի չափ սահմանեց»,- ասաց Լեւոն Սահակյանը։
Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում:
Նշենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից