Փաշինյանը պատերազմ է հայտարարել դատավորներին. Թոմաս դե Վաալ
Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող, կովկասագետ Թոմաս դե Վաալը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանում դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Վերջին մեկ տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատերազմ է հայտարարել Հայաստանի ավագ դատավորներին: Նա համաժողովրդական հանրաքվե է հայտարարել ապրիլի 5-ին՝ Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ին ազատելու համար, որոնց նա մեղադրում է իր բարեփոխումների օրակարգը խափանելու մեջ»,-ընդգծում է դե Վաալը:
Մասնագետը շեշտում է, որ դա «հարձակում է քաղաքական գործիչների կողմից օրենքի ուժի գերակայության նկատմամբ»: Վերջինս հիշեցնում է, որ անցյալ ամիս Վենետիկի հանձնաժողովի նախագահն անսովոր հայտարարություն է արել՝ կոչ անելով երկու կողմերին «զսպվածություն դրսևորել և թոթափել լարվածությունն այս մտահոգիչ իրավիճակում՝ ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը»:
Ինչպես դե Վաալը նշում է, իշխանության գալուց հետո Փաշինյանի հիմնական նպատակը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն է եղել: Մասնագետը նկատում է, որ Փաշինյանն առաջնորդում էր ընդդիմությանը 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեված ցույցերի ժամանակ, որից հետո ձերբակալվել էր 16 ամսով: «Իսկ Քոչարյանը ձերբակալվել է 2018-ին՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո: Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «սահմանադրական կարգը տապալելու համար»:
«Այս գործը դատական համակարգին դրել է երկրի նախկին և ներկա առաջնորդների բախման կենտրոնում: Մայիսին, առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ Քոչարյանը պետք է ազատ արձակվի նախնական կալանքից, քանի որ որպես նախկին նախագահ նա անձեռնմխելիություն ունի քրեական հետապնդումից: Փաշինյանը հրապարակավ դատապարտեց այդ որոշումը և կոչ արեց իր աջակիցներին արգելափակել դատարանների դռները՝ ի նշան բողոքի: Երբ Սահմանադրական դատարանը Քոչարյանի օգտին որոշում կայացրեց սեպտեմբերին, վարչապետը վճիռն «անօրինական» հայտարարեց՝ կոչ անելով հեռացնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին»,- նշում է կովկասագետը:
Այս քննադատները մտահոգություն են հայտնում, որ ապրիլյան հանրաքվեի միջոցով Փաշինյանը միայն փորձում է փոխարինել դատարանի հին անդամներին իր աջակիցներով: Վահե Գրիգորյանը՝ Փաշինյանի կողմից նշանակված դատավորը, «Մարտի 1»-ի գործով զոհերի փաստաբանն էր: Եվ Փաշինյանի նոր արդարադատության նախարարը՝ 28-ամյա Ռուստամ Բադասյանը, նախկինում ևս աշխատել է Փաշինյանի հետ:
«Փաշինյանի շտապողականությունը հեռացնելու դատավորներին, անհանգստացնում է շատ դիտորդների: Նրանց թվում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, Վենետիկի հանձնաժողովը և խորհրդարանում առաջատար ըննդիմադիր կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը»»,- հավելում է դե Վաալը:
Մասնագետը հավելում է, որ նման երևույթների կարելի է հանդիպել հետխորհրդային այլ երկրներում ևս:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից