Սուտ մատնության համար սահմանված պատիժը կխստացվի. օգուտ կտա՞
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում կխստացվի սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատիժը: Ի դեպ, այս մասին որոշման նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունը նոր է շրջանառության մեջ դրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում եւ արդեն հասցրել է 6 կողմ եւ 1 դեմ ձայն հավաքել։
Մեզ հայտնի դարձավ, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված պատիժները կխստացվեն։ Մասնավորապես, նշված օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքը նախատեսված է որպես միջին ծանրության հանցագործություն, իսկ 2-րդ մասով նկարագրված արարքը՝ ծանր հանցագործություն:
Այսինքն 333-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան կշարադրվի հետեւյալ խմբագրությամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Իսկ 2-րդ մասի սանկցիան՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով:
Պարզվում է, որ հաճախ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրվող կամ դատապարտված անձինք, գիտակցելով սուտ մատնության համար նախատեսված պատժի համեմատաբար թեթեւ լինելու հանգամանքը (օրինակ՝ տուգանք), չեն կաշկանդվում հանցագործության մասին սուտ մատնություն կատարելուց։ Այս փոփոխության արդյունքում ԱՆ-ն հույս ունի, որ սուտ մատնության դեպքերը կնվազեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից