Անզուսպ կեցվածք․ փոխնախարարը քաղաքացիների հետ հանդիպմանը մի քանի անգամ ձեռքով ուժգին հարվածել է սեղանին
Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին են դիմել «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի անդամները։ Մի շարք ստոմատոլոգներ տեւական ժամանակ փորձել են առողջապահության փոխնախարար Շավարշ Գրիգորյանի հետ հանդիպել, սակայն անընդհատ մերժվել են։ Բայց երբ այս խնդրով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մի քանի օր անց հրավեր են ստացել Առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ երբ գնացել են հանդիպման, խորը հիասթափություն են ապրել. «Հանդիպումը սկսեցինք փոխնախարարի հետ գործնական ձեռքսեղմումով… Երբ հարց ուղղեցինք շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կենտրոնի տնօրենին, թե ինչպես են բուժքույրերը հավաքելու ՇՄԶ միավորներ (ըստ օրենքի՝ բուժքույրը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի 140 միավոր), այս հարցին նա դժվարացավ կոնկրետ պատասխանել:
Իսկ փոխնախարարը՝ Շավարշ Գրիգորյանը, անսպասելի եւ անհասկանալի, ակնհայտ անզուսպ եւ էմոցիոնալ կեցվածքով մի քանի անգամ ձեռքով ուժգին հարվածեց սեղանին:
Մենք այդպես էլ չհասկացանք՝ ինչու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման խայտառակ, ամոթալի վարքագիծ դրսեւորվեց մեր՝ ՀՀ քաղաքացիներիս նկատմամբ: Ուստի մեզ այլ բան չէր մնում, քան հանդիպման վայրից մինչեւ հոգու խորքը վիրավորված, անխոս հեռանալը»: Վիրավորված ստոմատոլոգները այս հանդիպման մասին դարձյալ նամակ են ուղարկել վարչապետին՝ պահանջելով պատժել փոխնախարարին, եւ հիմա սպասում են արձագանքի։
Այս թեմայի շուրջ ԱՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ հանդիպման վերջում մի քանի տղամարդկանց կողմից հարցերի շարան է ուղղվել Առողջապահության ազգային ինստիտուտի կին մասնագետներից մեկին. «Իսկ նախարարի տեղակալը հանդիպման մասնակիցներին սթափեցրել է, բոլորի ուշադրությունն է հրավիրել առաջարկների վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից