Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ հարուցված քրգործը կարճվել է

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քրեական գործը կարճվել է 2019-ի դեկտեմբերին հանցակազմի բացակայության հիմքով․ «Կ. Ուլնեցու փողոցի 32/11 եւ 32/12 հասցեներում գտնվող առանձնատան գույքահարկի վճարումից Ս. Խաչատրյանի՝ առերեւույթ չարամտորեն խուսափելու, ինչպես նաեւ առանձնատան շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու եւ այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ չնախազգուշացնելով՝ առերեւույթ իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հանգամանքները պարզելու նպատակով քննված քրեական գործով կայացվել է նշված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականցնելու որոշում»:

Ըստ դատախազության՝ խորությամբ իրականացված լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ առանաձնատան շինարարությունը փաստացի ավարտվել է 2016 թվականի 4-րդ եռամսյակում, իսկ Ս. Խաչատրյանի որդու կողմից նախաքննության ընթացքում կատարվել է համապատասխան՝ 4.212.000 ՀՀ դրամի առանձնատան գույքահարկի վճարում․ «Ընդ որում՝ պարզվել է, որ առանձանատան շինարարարությունը 2016 թվականի 4-րդ եռամսյակում ավարտելուց հետո, 2018թ. հունիսի 15-ին, այսինքն դեռեւս մինչեւ «Հետք»-ում այդ առանձնատան վերաբերյալ հրապարակումը եւ դրա հիման վրա ՀՀ դատախազության կողմից ուսումնասիրություններ սկսելը, Ս Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետին՝ առանձնատան ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցչին ներգրավելու վերաբերյալ: Այսինքն՝ գույքահարկ չվճարելու ժամանակահատվածը տվյալ դեպքում հաշվարկվում է 2016թ. 4-րդ եռամսյակից մինչեւ 2018թ. 2-րդ եռամսյակը, որի պարագայում գույքահարկի չափը կազմում է 3.275.903 ՀՀ դրամ: Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում խոշոր չափերով՝ 4.000.000 ՀՀ դրամը գերազանցող հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու համար, ուստի այս առումով բացակայում է հանցակազմը:

Ինչ վերաբերում է կառուցապատման ժամկետների խախտման առնչությամբ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու եւ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պարտականությունների կատարման հետ կապված Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց գործողություններին, ապա քննությամբ պարզվել է, որ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, մասնավորապես «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով կոնկրետ շինթույլտվությամբ նախատեսված սահմանված ժամկետների խախտմամբ շինարարություն իրականացնելու համար պատասխանատվության առումով նախատեսված է բացառություն սեփական հողատարածքի վրա անհատական բնակելի տների կառուցապատման պարագայում: Այսինքն նման պայմաններում կառուցապատողը չի հանդիսանում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ վարչական պատասխանատվության ենթարկակա սուբյեկտ: Հետեւաբար Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք համապատասխան իրավական նորմի բացակայության պայամաններում օժտված չեն եղել իրականացրած կառուցապատման համար Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու եւ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ»։

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան շինարարության վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել քաղաքապետարանի ներկա ու նախկին պաշտոնյաների նկատմամբ։ Գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու փաստով։