1 տարում 245.000 $ կամ «Սերժի վախտվանից» 178.000 $-ով ավելի պարգևավճար Արարատի մարզպետարանում
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) պարզորոշ են դառնում մի քանի արտառոց իրողություններ.
2017 թ. դեկտեմբերի 28-ին (Սերժ Սարգսյանի իշխանության օրոք) հաստատված 2018 թ. բյուջեում 1 հոդվածով («Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում») նախատեսված է եղել 32327.6 հազար դրամ պարգևավճար, որը և վճարվել է մարզպետարանի աշխատակիցներին,
2018 թ. դեկտեմբերի 27-ին (Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք) հաստատված 2019 թ. բյուջեում արդեն 2 հոդվածներով է հաստատվել պարգևատրման չափը: Ըստ այդմ՝ «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով նախատեսվել և վճարվել է 31872.0 հազար դրամ պարգևավճար, ավելացված հաջորդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսվել է 86536.3 հազ. դրամ և վճարվել 85188.07 հազ. դրամ:
Այսինքն՝ 2019 թ. համար Արարատի մարզպետարանում վճարվել է 117.060.070 ՀՀ դրամ կամ շուրջ 245 հազար ԱՄՆ դոլար: Ամսական պարգևավճարների թիվն այդպիսով կազմում է շուրջ 20.500 ԱՄՆ դոլար:
Ըստ ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշման՝ Արարատի մարզպետարանի հաստիքների առավելագույն թիվը 129 է:
Փաստորեն՝ «հեղափոխությունն» այս պարագայում «քաղցր բլիթի» ըմբոշխման հնարավորությունների դուռ է բացել Արարատի մարզպետարանում, և նախորդ իշխանություններին պետական բյուջեի անխնա թալանի մեջ մեղադրող նոր իշխանությունները, այդ թվում՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը, բացի «Սերժի վախտվա» սահմանված 31-32 միլիոն դրամ պարգևատրումները, «գլխապտույտ հաջողություններից» կարգախոսի ներքո լրացուցիչ հոդվածով պետական բյուջեից կորզել և հաճույքով ըմբոշխնել են ևս 178 հազար ԱՄՆ դոլար:



















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից