Հայաստանը համաճարակների կանխարգելման գործում բարձր ցուցանիշով կանաչ գոտում է
Համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաճարակների կանխարգելման preventepidemics.org կայքը տեղեկացնում է, որ Հայաստանն ունի լավ պատրաստվածություն՝ դիմակայելու համաճարակների:
«Նրանք ունեն գործող համակարգեր՝ առողջապահական սպառնալիքները գտնելու, կանգնեցնելու և կանխարգելելու համար, բայց պետք է աշխատեն այդ պաշտպանության մակարդակը իրենց ժողովրդի համար պահպանելու ուղղությամբ»,- նշված է կայքում:
Կայքի ինտերակտիվ քարտեզի վրա կանաչ գույնով ներկայացված այն երկրները, որոնք ունեն պաշտպանվածության ապահով մակարդակ: Նշվում է, որ Հայաստանը հասել է ReadyScore 80 և ավելի միավորի և աշխատում է իր ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:
Ըստ կայքի՝ համաճարակների կանխարգելման գործում Հայաստանի դեպքում ուժեղ կողմերն են՝ համակարգումը, հաղորդակցությունը, քարոզչությունը, ապահով սնունդը: Հայաստանում կենդանուց մարդուն անցնող հիվանդությունների կանխարգելումը բարձր մակարդակի վրա է: Թույլ կողմերից է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը:
Հայաստանի հարևան երկրներից ներկայացված է Վրաստանի ցուցանիշը, որն ունի 57 միավոր: 90 և ավելի ցուցանիշներ ունեցող երկրներից են Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Արաբական Միացյալ Էմիրությունները:
Այս ցուցանիշին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հայաստանը պատրաստ է հայտնաբերելու, կանգնեցնելու և կանխարգելելու համաճարակները»,-նշել է փոխվարչապետը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից