Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ չեղարկվել է
7or.am-ը գրում է․ «Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն։
Այցը նախատեսված էր ապրիլ ամսին, սակայն Կրեմլի նախաձեռնությամբ այն հետաձգվել է անորոշ ժամանակով։
Հայկական կողմի բոլոր փորձերը՝ ապրիլին պլանավորված այցը կայացնել, հանդիպել է սառը և կոշտ մերժման։ Դրանով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել, որ բացասական է գնահատում այն, որ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով քրեական գործ է հարուցված ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ և ՀՀ իշխանություններն անգամ չեն ուզում նրա խափանման միջոց կալանքը փոխել։ Եվ դա այն դեպքում, երբ ՌԴ նախագահը բազմիցս ուղղղակի և անուղղակի ձևով ցույց է տվել իր վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ։
Ի դեպ, ուշագրավ է, որ Փաշինյանի այցի չեղարկման որոշումից հետո պրոկրեմլյան «Կոմերսանտ» թերթը շատ խոսուն վերնագրով և բաց տեքստով է գրել, որ հայ–ռուսական ներկա հարաբերություններում անկյունաքարային է Քոչարյանի թեման։ Պուտինի համար դա զգայուն հարց է ինչպես մարդկային–ընկերական, այնպես էլ քաղաքական ու աշխարհաքաղաքական առումներով։ Փաշինյանը դա գիտի, սակայն ինչ–ինչ պատճառներով ընդառաջ չի գնում ռուսական հորդորներին։
Փաստորեն, ստացվում է, որ Փաշինյանն իր անձնական հավակնություններն ու նեղ քաղաքական շահերը, ինչպես նաև աշխարհաքաղաքական այլ կենտրոններին հաճոյանալն ավելի վեր է դասում հայ–ռուսական ռազմավարական հարաբերություններից։ Եվ դա տարածաշրջանում սրվող զարգացումների ֆոնին»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից