Կառավարությունը վաճառքի է հանում «Երվերելակ» ընկերությունը՝ դասական աճուրդով. Մեկնարկային գինը 100 մլն դրամ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 5-ի իր նիստում որոշում է կայացրել թույլատրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին իր ենթակայության` 109,49 մլն դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երվերելակ» ՓԲԸ-ի (գտնվելու վայրը` ք. Երեւան, Մասիսի նրբ. 13) 100 տոկոս պետական բաժնետոմսերը (1364 հատ, յուրաքանչույրը 4427 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել դասական աճուրդով:
Որոշմամբ սահմանվեց, որ ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը եւ մեկնարկային գինը 100 299,385 հազար դրամ է:
Սահմանվեց, որ Ընկերության պարտավորությունները 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 9 975,6 հազ.դրամ:
Գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի:
Նշենք, որ Ընկերության գործունեության ոլորտն է եղել վերելակների տեղադրում եւ սպասարկում:
Ընկերությունը սկսած 2014թ. գործունեություն չի իրականացնում: Ընկերությունում հաշվառվում է երկու հաստիքային աշխատող՝ տնօրեն եւ գլխավոր հաշվապահ ½ դրույքաչափով:
«Երվերելակ» ՓԲԸ-ի շենք-շինությունների մակերեսը կազմում է՝ 3602.5 ք/մ, 207 գծամետր պարիսպ, իսկ զբաղեցրած հողատարածքը՝ 1,09426 հա:
Ընկերության բաժնետոմսերը ՀՀ կառավարության 14.06.2012թ. թիվ 746-Ա, 13.09.2013թ. թիվ 987-Ա եւ 30.03.2017թ. թիվ 324-Ա որոշումներով համապատասխանաբար 257 809 հազ. դրամ, 175 882 հազ. դրամ եւ 94 009 հազ.դրամ արժեքներով ներկայացվել են մասնավորեցման: Մասնավորեցումը չի կայացել գնորդ չլինելու պատճառով:
Ընկերության պարտավորությունները 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 9 194,8 հազ. դրամ. այդ թվում՝
1) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի եւ աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 4 308,9 հազ. դրամ.
2) կարճաժամկետ կրեդիտորական պարտք ՀՀ պետական բյուջեին՝ 3 394,0 հազ. դրամ.
3) այլ կրեդիտորական պարտքեր 1 491,9 հազ. դրամ:
Նախագծով առաջարկվում է կրկին անգամ ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման` աճուրդային եղանակով, բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքը` 100 299 385 դրամ:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից