2018-ի մայիսի 9-ից մինչեւ 2020-ի հունվարի 31-ը ՀՔԾ-ում ստացել են 212 միլիոն 766.6 հազար դրամ պարգեւավճար
Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը 2018 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 212 միլիոն 766.6 հազար դրամ կամ մոտ 446 հազար դոլար: Այս մասին ի պատասխան Yerkir.am-ի գրավոր հարցման՝ հայտնել են ՀՔԾ-ից:
Աղբյուրը նշում է, որ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ սահմանվել է Հատուկ քննչական ծառայության աշխատողների առավելագույն թվաքանակը՝ 96 հաստիք, ինչից հետեւում է, որ ՀՔԾ-ում ամսական պարգևավճարների թիվը կազմում է ավելի քան 21.000 դոլարին համարժեք դրամ կամ, յուրաքանչյուր աշխատակցի հաշվարկով, շուրջ 220 դոլար:
Կայքը հիշեցնում է, որ նույն շրջանում ՀՀ դատախազության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 1 միլիարդ 276 միլիոն 561.050 հազար դրամ կամ մոտ 2 միլիոն 676 հազար դոլար, որն ամսական կտրվածքով կազմում է 127.500 դոլար կամ, յուրաքանչյուր աշխատակցի հաշվարկով (653 աշխատակիցներ), շուրջ 200 դոլար:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու